USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե ով և ինչպես պետք է ապրի կամ ումից ինչ գույք խլվի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննությունը- խմբ․) բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, խորացնելու գործելաոճի մեջ․․․ Ի վերջո, օրենք է ընդունվել գույքի բռնագանձման հետ կապված, էդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում, ասում է՝ ով ոնց պետք է ապրի»,- ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ծառուկյանը, Քոչարյանը և մյուսները պետք է թոշակի հույսով ապրեն։

Նրա խոսքով՝ նույն տրամաբանությամբ 500 հազար ընտրող էլ ընդդիմությանն է ձայն տվել և ակնկալիքներ ունի, թե Փաշինյանի նկատմամբ պետք է որոշակի գործողություններ լինեն։

«Մեզ ընտրող ժողովուրդն էլ ակնկալիք ունի, որ իրան պետք է բռնենք, չգիտեմ ինչ անենք, հիմա արդյոք մենք դա պե՞տք է անենք և բացատրենք նրանով, թե ժողովուրդը մեզանից դա է ուզում»,- ասաց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով Փաշինյանի խոսքերին, թե ժողովուրդն է իրենից նախկին իշխանությունների ներկայացուցիչների ունեզրկումը պահանջում։

Քոչարյանը պնդում է՝ տեղի ունեցող գործընթացները բնավ էլ ապօրինի գույքի մասին չեն, Փաշինյանը փորձում է չեզոքացնել բոլոր այն օջախները, որոնք կարող են իրենց շուրջն ընդդիմադիր ուժ ձևավորել։ Իսկ փաթեթավորումն իրականացվում է ժողովրդի մի մասին հաճոյանալու համար, որին դուր է գալիս մեկից մի բան վերցնելու, մյուսին տալու խոսույթը։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram