USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Ռուբեն Մխիթարյան․ Փաշինյանը փորձում է շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կալանքի ինստիտուտը վերածել է ընդդիմախոսների դեմ պատժիչ գործիքի։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նրա խոսքով` յուրաքանչյուր ոք, ով Փաշինյանի սրտով չէ, ոչ միայն կալանավորվում է, այլև այդ կալանքն ուղեկցվում է վատ տեսարաններով՝ ժողովրդին, այսպես ասած, դրայվի մեջ պահելու համար։

«Ինքն էլ է հասկանում, քանի որ այլևս չի տիրապետում իրավիճակին ու իր տեղում չէ, փորձում է ընդամենը շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել»,- ասաց Մխիթարյանը։

Լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե իրեն ներվայնացնում է գործարար Նարեկ Նալբանդյանը, և ինքն իրավապահներին հանձնարարել է քննություն անել։

«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ իր սրտի օլիգարխն է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մի «լավ» հատկանիշ ունի՝ մարդկանց օգտագործելու, այնուհետև «քցելու», ընդհանրապես չեմ զարմանա, որ Նարեկ Նալբանդյանն էլ նույն բախտին արժանանա»,- ասաց Մխիթարյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր իրավապահ համակարգի գերակշիռ մասը գործում է միայն մեկ հոգու ցուցումով։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram