USD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°CUSD 364.19 ֏ EUR 422.53 ֏ RUB 4.20 ֏ ☀️ Երևան 27°C

Логотип

Շարմազանով․ Իշխանությունը փորձում է ՀՀ-ն գլադիատոր դարձնել

Գործող իշխանությունները Հայաստանը վտանգավոր խաղի մեջ են ներքաշում։ Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փոխում է Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը և փորձում է Հայաստանը գլադիատոր դարձնել օտար խաղացողների ձեռքում։

«Այն մարդիկ, որոնք այսօր դատապարտվում են, պաշտպանում են ՀՀ պետական շահը։ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են համազգային համերաշխության մասին, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման մասին։ Հայաստանը մեծ ընտրություն չունի․ կա՛մ պետք է լինի Ռուսաստանի դաշնակիցը, կա՛մ լինի Թուրքիայի նոքյարը։ Էս մարդիկ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կողմնակից են, մենք` ևս, որովհետև դա բխում է հայ ժողովրդի պետական շահերից»,- ասաց Շարմազանովը։

Նա` որպես պատմաբան, անդրադարձավ նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայության կարևորությանը։ Նրա խոսքով՝ 1992-1993թթ․ Թուրքիան 3 անգամ ծրագրում էր չափավոր հարված հասցնել Հայաստանին։ Նրան կանգնեցրել է ռուսական կոշտ արձագանքն ու արդեն 1995թ․-ից՝ ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

«Հայաստանի նման փոքր պետությունները միայնակ չեն կարող պահպանել և պաշտպանել իրենց անվտանգությունը։ Նույնիսկ եվրոպական հզոր երկրները չեն կարողանում դա միայնակ դա անել, դրա համար էլ ՆԱՏՕ-ի կազմում են»,– ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` այդ տրամաբանությամբ էլ Հայաստանն ունի երկկողմ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և ժամանակին միացել էր ՀԱՊԿ-ին։ Շարմազանովը հավելեց` իհարկե խնդիրներ կան, բայց երբ երկրի ղեկը պետականամետ գործիչների ձեռքում էր, դրանք չեն եղել։ Հիշեցրեց, որ 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո հոկտեմբերին Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ ամրագրված էր ինքնորոշման իրավունքի իրացումը։

Sputnik Արմենիա

Հետևեք մեզ՝ Facebook Telegram