b>j)΄!Pԫ&;"kB޶}pSVT(wę!j x;-m@JnQ+պכ7MajfJͱ4jѲ撆RxZMz7vIW/dٞТזcZM~ji ߒsQzԠDW3Den"M+/B:-uIJ7j委9p='mANޭ=/B:-n&nUfqxZM~c Ϲ+,&ᾺܢF[(1*" ϒ"Jԧ<;b" "jܢF[x ,!q қ*]/؝27SMcs"ޭDQ/应ܢF_! :s" 7`F+SVTn"IJnQ/应B 4 wD"IJ׭-`S9DrjiEJ߅gJ应矁[xZM~n"IB؃!'Тѕ+(mIKʭ/|ϐܢF[xZMzG %嬩/c[[ Հայաստանին 45.3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրվի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ Հայաստանին 45.3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրվի – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Логотип

Հայաստանին 45.3 միլիոն եվրոյի վարկ կտրամադրվի

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 45,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին սեպտեմբերի 1-ին խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ միջոցները կօգտագործվեն առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման համար։ Վարկի մարման ժամկետը կլինի 18 տարի, որից 7 տարին՝ արտոնյալ ժամկետ։

«Միջոցները կօգտագործվեն բժշկական հաստատությունների կառուցման և բարելավման, բժշկական ծառայությունների որակի գնահատման, հաշվետվությունների թվայնացման և ինստիտուցիոնալացման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության փորձնական նախագծի իրականացման և էլեկտրոնային առողջապահության գործիքների օգտագործման բարելավման համար», – ասել է փոխնախարարը։

Ինչպես նշել է պաշտոնյան, վերոնշյալ ծրագրի շրջանակներում կարևոր կլինի ոչ միայն ֆինանսական աջակցությունը, այլև Առողջապահության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օգնությունը։

Որոշ քննարկումներից հետո Կառավարության նախաձեռնությունը դրական եզրակացություն է ստացել։

News.am