2020-11-15 13:25
Լրատվական գործակալություններ
SOHR. Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել
Լեռնային Ղարաբաղում Սիրիայից եկած մոտ 300 վարձկաններ են սպանվել, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտնում է Syrian Observatory for Human Rights (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը։
Նշվում է, որ վարձկաններին հավաքագրել են Սիրիայի այն շրջաններում, որոնք գտնվում են Թուրքիայի վերահսկողության տակ:
Աղբյուրի տեղեկություններով` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Թուրքիայի կառավարությունը դադարեցրել է վարձկանների տեղափոխումը Ադրբեջան:
Մասնավորապես, կազմակերպության հաշվարկներով՝ 293 վարձկան գրոհային է սպանվել Ղարաբաղում, 496–ը՝ Լիբիայում, ևս մի քանի հարյուրը վիրավորվել կամ անհետ կորել են։