ԱԱԾ փոխգնդապետն աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Զառա Թաշչյանը։

Նրա խոսքով ՝ հոր որոշումը կապված է երկրում ստեղծված իրավիճակի հետ։

«Հայրս, հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր»,–գրել է նա։