Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԸ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Նախորդ գրառմանս հետ կապված պարզաբանեմ: Մեր նոր ԱԳ նախարարը պետք է.

1. Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:

2. Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:

3. Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին:

4. Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական):

5. Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:

6. Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից:

7. Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ:

Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի:

Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր:
Օրերի չէ` ժամերի հարց է:

Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում:

Այլ մտքեր կա՞ն»։

Panorama.am