ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն հայտնել էինք, որ Երևան է ժամանել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա արդեն հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սպասվում է նաև, որ ՀՀ կժամանեն ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը, Ալեքսեյ Օվերչուկը և այլ պաշտոնյաներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի նաև Բաքու, տեղեկացնում է Sputnik Armenia։