Ամարասի համալիրն ամբողջությամբ վերահսկվում է ՊԲ-ի զորքերի կողմից. պարսպի վրա ՌԴ դրոշն է

Արցախում չհասած Ամարասի վանական համալիր ռուս խաղաղապահներն են, բայց վաբնական համալիրում և հարևանությամբ ՊԲ-ի ստորաբաժանումներն են: Վանքի մուտքը փակ է, պատերազմի օրերին անցուդարձն այս հատվածում վտանգավոր էր, թշնամու ուղիղ նշանառության տակ է: Մեր պաշտպանները ստիպված մուտք են բացել համալիրի հետնամասից:

«Հիմա կարելի է մուտքը արդեն բացել, որովհետև ռւոսական դրոշն արդեն Ամարասի պարսպի վրա է և ապահով է»,-ասում է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, որը Ամարասի պաշտպանության ժամանակ գնդակային վիրավորում է ստացել:«Ոչ միայն Ամրասը, ուզում էին այս բոլոր տարածքները վերցնել: Ամարասը միշտ իրենց թիրախն էր: Դեռ 1990-ականներին էին ուզում վերցնել, բայց չհաջողվեց, որովհետև մեր պաշտպանությունը ամուր էր»,-ասել է նա:

Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչև Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը, բայց ձախողել են: «Ուզեցել են գյուղի վերևի մի բարձունքի վրա հարձակվեն, մերոնք դիմադրել են, իրենք մի քանի վիրավոր ու զոհ տալով հետ են շպրտվել: Մենք կանչել ենք ռուս խաղաղապահներին, նրանք կանչել են իրենց հրամանատարներին, զգուշացրել, որ այդպիսի բան այլևս չլինի: Ռուսական խաղաղապահ զորքի հեղինակությունը մեծ է ամբողջ աշխարհում, թուրքերը դա հաշբվի են առնում ու չեն կրակում»:

Դասակի հրամանատար Մխիթար Ղուլյանը վստահեցնում է, որ թղերքն այստեղ ամուր կանգնած են, Ամարասի պաշտպան լինելը պատիվ են համարում, թշնամու ձեռագրին էլ ծանոթ են. «Հակառակորդի կողմից գոռոցներ են գալիս երբեմն, կանգնում են թմբի վրա գոռում, ու էլի մտնում փոսերի մեջ: Մեկ-մեկ հայերեն էլ են գոռում՝ օգնեցեք,. Որ մենք առաջ գնանք, ծուղակի մեջ ընկնենք»:

Մաճկալաշեն գյուղը կորցրել է իր մշակվող տարածքների 80 տոկոսը, տեղեկացնում է News.am: