Արևային հզոր կայանի կառուցումը կհանձնվի կա՛մ չինացիներին, կա՛մ ռուսներին, կա՛մ արաբներին

Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային «Այգ- 1» կայան:

Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ կայանի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն առաջիկայում մրցույթ կհայտարարի:

«Ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում հաստատվել է նախաորակավորված մասնակիցների ցանկը` Hidro China Corporation, «Գազպրոմ» էներգահոլդինգ ՍՊԸ, Abu Dhabi Future Energy Company»,- ասաց Պապիկյանը:

Նախագծի հաստատումից առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախատեսվում է մրցույթն ամփոփել 2021 թ.-ի փետրվար ամսվա ընթացքում:

«Այդժամ արդեն կունենանք վերջնական հաղթողին»,- ասաց Ավինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: