Յակով ԿԵԴՄԻ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ի ՎԻՃԱԿԻ ՉԵՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մեղավորը Հայաստանի իշխանությունն է, որի գործողությունները հանգեցրեցին Արցախում այս պատերազմին»,- այս մասին 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում հայտարարեց իսրայելցի քաղաքական վերլուծաբան, դիվանագետ, այդ երկրի հատուկ ծառայություններից մեկի նախկին ղեկավար Յակով Կեդմին։

 



«Ցավոք, Հայաստանը չկարողացավ բավարար կերպով պատրաստվել այս պահին՝ ոչ իշխանությունների, ոչ տնտեսական ուժի, ոչ էլ ռազմական ուժի տեսանկյունից։ Իհարկե, կարելի է պատճառաբանել, եթե հայկական բանակը մի քիչ ավելի ուժեղ լիներ, ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ ավելի արդյունավետ լիներ, տեղի չէր ունենա այն, ինչ եղավ»,-ասել է նա։

Փորձագետը միաժամանակ նշել է, որ հայ զինվորները հերոսություններ են ցուցաբերել մարտերում։

«Բայց հերոսությունը անհաջող հանգամանքներով պայմանավորված իրավիճակի արդյունք է։ Երբ ամեն ինչ ճիշտ է ընթանում, հերոսություն հարկավոր չէ»,-ասել է Կեդմին։

Նրա խոսքով, այն, որ պատերազմն անհաջող ավարտ է ունեցել Հայաստանի համար, ամենևին էլ հայ ժողովրդի թուլության արդյունքը չէ, այլ ճիշտ հակառակը։

«Իշխանության մեղքն այն է, որ պատերազմ սկսկվեց։ Իշխանությունը չկարողացավ գտնել ճիշտ քաղաքական լուծում՝ խուսափելու պատերազմից։ Սա առաջին բանն է, որի մասին պետք է մտահոգվի կառավարությունը։ Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ, որպեսզի կանխեր պատերազմը։ Ավելին, դրա արդյունքում նա կարող էր ստանալ ավելի լավ պայմաններ, քան այսօր ստանում է Հայաստանը։ Երկրորդ, պատերազմի վարումը, երկիրն ու բանակը պատերազմին պատրաստումը ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն լուծելու լուրջ խնդիրներ»,-ասել է նա։

Panorama.am