2020-12-04 10:25
Լրատվական գործակալություններ
0
Լավրովը և Գուտերեշը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները` Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների համագործակցությամբ, տեղեկացնում է News.am-ը: