Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԴԱԴԻՎԱՆՔԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՔԱՐՈԶԻՉ ԱՆՁԸ Ո՞Ր ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ Է
Որևէ «աղվանա-ուտիական քրիստոնյա-ուղղափառ եկեղեցու» գոյության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նման եկեղեցի ուղղակի չկա, իսկ Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ («պաշտոնին» աշեցե՛ք) կոնկրետ անձը պետք է հստակորեն պարզաբանի՝ քրիստոնեական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ իրավունքով, ի՞նչ և ո՞ւմ համար է քարոզելու հայկական հռչակավոր սրբատեղիում։ Ֆեսբուքի իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանհը։
«Ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի՝ Դադիվանքում քարոզիչ (sic!) է նշանակվել ոմն Ռաֆիկ Դանաքարի (պապը հաստատ ունեցել է «-յան»-ով ազգանուն), որը «Աղվանա-ուտիական քրիստոնյա-ուղղափառ համայնք» ՀԿ-ի փոխնախագահն է։
Ակնհայտ է, որ նշված ՀԿ-ն հերթական արհեստածին կառույցն է, ինչը երևում է հենց անվանումից, և ստեղծվել է բացառապես հակահայկական քարոզչական նպատակներով՝ չունենալով որևէ աղերս եկեղեցական գործերի հետ։
Հատկանշական է, որ Ադրբեջանի ուտիական համայնքն ավանդաբար եղել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Հավանաբար հենց սա էր պատճառը, որ ժամանակին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ն հրաժարվել էր այդ համայնքն ընդունել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոտի շարքերը։
Ըստ այդմ, որևէ «աղվանա-ուտիական քրիստոնյա-ուղղափառ եկեղեցու» գոյության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նման եկեղեցի ուղղակի չկա, իսկ Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ («պաշտոնին» աշեցե՛ք) կոնկրետ անձը պետք է հստակորեն պարզաբանի՝ քրիստոնեական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ իրավունքով, ի՞նչ և ո՞ւմ համար է քարոզելու հայկական հռչակավոր սրբատեղիում»,-գրում է նա։