ՀՈԼԻՎՈՒԴԻ «ԱՐՓԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԱՐՑԱԽԻՆ

Նոյեմբերի 12-22-ին Հոլիվուդում անցկացված 23-րդ «Արփա» կինոփառատոնի ողջ հասույթը կուղղվի Արցախի օգնությանը, «Գոլոս Արմենիի» թերթին տրված հարցազրույցում հայտարարեց կինոփառատոնի տնօրեն Մարալ Կազազյանը։

«Այս տարի կինոփառատոնն անցավ ավանդական ձևաչափից դուրս, - բացատրեց նա։ - COVID համավարակի պատճառով «Արփա» ՄԿՓ-ի հանդիսավոր արարողությունը՝ ընդարձակ կինոդահլիճում, փառատոնի հիմնադիրների, բազմաթիվ հանդիսատեսների, ժյուրիի անդամների ներկայությամ, մենք ստիպված եղանք փոխարինել օնլայն տարբերակով։ Սակայն բոլորիս համար իրական ողբերգություն դարձավ Արցախյան պատերազմն՝ իր ողջ ընթացքով, հազարավոր մեր վիրավոր և զոհված տղաներով, հայորդիների կորուստով, որոնց շարքում կային նաև կինոգործիչներ։ Բայց մենք հավաքեցինք մեր ուժերը, անցկացրեցինք փառատոնը նաև մեր արցախցի հայրենակիցներին օգնելու նպատակով:

23-й Международный кинофестиваль «Арпа»

«Արփա» ՄԿՓ-ը ունի հին պատմություն։ Այն սերտորեն կապված է Լոս Անջելեսի մեր հայրենակիցների՝ Սիլվիա Մինասյանի և իր ամուսնու ստեղծած «Արփա» հիմնադրամի հետ։ Հիմնադրամը ստեղծվել է որպես ոչ առևտրային կազմակերպություն և հանդիսացել է գործնական հարթակ ռեժիսորների, երաժիշտների և կերպարվեստի վարպետների, սոցիալական և մշակութային թեմաները հետազոտողների համար։ Հիմնադրամի առաջնահերթ նպատակն է սատարել տարբեր երկրներում բնակվող հայազգի արվեստի գործիչների աշխատանքը, ծրագրերը, նախագծերը:

Առաջին տարիների ընթացքում Արփայի կողմից ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, և շուրջ 140 դիմորդների տրամադրվել է 130000 ԱՄՆ դոլարի օգնություն: 3-4 տարի անց պարզ դարձավ, որ արվեստի գործիչներին, մասնավորապես կինոյի բնագավառում հարկավոր է առանձին հարթակ, որը իրենց ֆիլմերը հասանելի կդարձնի ավելի լայն հասարակությանը, կօգնի ոլորտի ներկայացուցիչների շփմանը, փորձի փոխանակմանը, գործնական և ստեղծագործական կապերի հաստատմանը։ Այսպես ծնվեց կինոփառատոնի գաղափարը և «Արփա» ՄԿՓ-ը դարձավ այն հարթակը, որտեղ իրենց արտադրությունը կարող էին ցուցադրել հայազգի կինոռեժիսորները։

«Արփա» կինոփառատոնը սկիզբ առավ 1997 թ. և այսպիսով մեծ էկրան բարձրացրեց տարբեր երկրներում ստեղծված հայ ռեժիսորների ֆիլմեր։ Սակայն շուտով, ըստ Մարալ Կազազյանի, պարզ դարձավ, որ չարժե սահմանափակվել միայն հայ կինոյով և գործիչներով։

«Մենք հասկացանք, որ չենք ցանկանում հայկական ֆիլմերը ցույց տալ միայն հայերին: Չէ որ քիչ չեն հայկական ծագում ունեցող ռեժիսորները, որոնք նկարահանում են ոչ հայկական թեմաներով ֆիլմեր, և հակառակը՝ կան օտարազգի կինովարպետներ, որոնք իրենց ֆիլմերում անդրադառնում են հայկական թեմաների: Պարզ էր, որ կինոփառատոնի սահմաններն ընդլայնելու և նրան միջազգային նշանակություն տալու ժամանակն է։ Մենք կենտրոնացրեցինք մեր ուժերը կինոփառատոնը միջազգային դարձնելու վրա, քանզի հասկացանք, որ հայկական ֆիլմերը պետք է կարողանան մրցակցել այլ ազգի ռեժիսորների ֆիլմերի հետ: «Արփա» ՄԿՓ-ի էկրանին հայտնվեցին գլոբալ խնդիրներ արծարծող ֆիլմեր՝ պատերազմի, ցեղասպանություն, սփյուռքի կյանքի, բազմամշակութային խնդիրների, ազգային ինքնագիտակցություն, վտարանդիության, օտարության և այլնիմասին։ Կարճ ժամանակում կինոփառատոնն արժանացավ Լոս Անջելեսի, ԱՄՆ-ի այլ նահանգների և արտասահմանյան կինեմատոգրաֆիստների ուշադրությանը, ճանաչում ձեռք բերեց և դարձավ Հարավային Կալիֆորնիայի անկախ կինոյի բնագավառում առաջատար հարթակներից մեկը», – ասաց Մարալ Կազազյանը։

«Արփան» անց է կացվել Կալիֆոռնիայի ամենահեղինակավոր դահլիճներում՝ Ալֆրեդ Հիչկոկի թատրոնում, Հոլիվուդի Raleigh Studios ստուդիայում, որը հիմնադրվել է դեռևս 1915-ին, Ռուզվելտ հյուրանոցի դահլիճում, Arclight Cinemas կինոթատրոնում, հանրահայտ Եգիպտական թատրոնում, որը 2018 թ. ձեռք բերեց Netflix ընկերությունը։ 2019-ին «Արփան» անցկացվեց ամերիկյան լեգիոնի Հոլիվուդ Պոստ 43 պատմական թատրոնում, իսկ այս տարի ձեռք էր բերվել պայմանավորվածություն AMC Sunset 5 կինոթատրոնների ցանցի հետ, սակայն համավարակը փոխեց պլանները։ Այնուամենայնիվ կազմակերպիչները որոշեցին չհետաձգել փառատոնը, այլ օգտվել Seed & Spark կազմակերպության օնլայն ձևաչափից։ Մարալ Կազազյանի խոսքերով ռեժիսորները և պրոդյուսերները մեծ սպասելիքներ ունեին այս տարվա փառատոնից, որը գնալով ավելի արդյունավետ էր դառնում:

23-й Международный кинофестиваль «Арпа»

Ինչպես ամեն տարի, մասնակցության հայտերը շատ էին։ Նախնական դիտումից հետո ընտրվեցին լավագույն ֆիլմերը, որոնք ներկայացվեցին հանդիսատեսին և ժյուրիին։ Ցուցադրությունը կազմակերպվել էր օնլայն հարթակներում։ Հանդիսատեսը կարող էր անցնել այնտեղ հղումով, վճարել և սկսել դիտումը։ Լիամետրաժ ֆիլմերի օնլայն դիտման տոմսն արժեր 50$, իսկ կարճամետրաժ ֆիլմերի փաթեթը 12$։ Փառատոնի օնլայն ձևաչափն ընդլայնեց հանդիսատեսների աշխարհագրությունը։ Արդյունքում «Արփայի» ֆիլմերը դիտեցին հազարավոր մարդիկ, ինչի շնորհիվ հավաքվեց գումար, այդ թվում Արցախին աջակցելու համար։

«Արփա» 23-րդ միջազգային կինոփառատոնում մասնակցեց 20 երկրից 69 ֆիլմ՝ լիամետրաժ վավերագրական, լիամետրաժ խաղարկային, կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմեր, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներ։ Ժյուրին կազմված էր կինոյի անվանի 9 մասնագետից, որոնց թվում էին նաև 3 հայազգի կինոգործիչ՝ ռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), դերասանուհի, լրագրող և պրոդյուսեր Քարըն Կոնդազյանը, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոման Միտիչյանը։

«Արփայի» ծրագրում հաճախ ներկայացված են Հայաստանցի ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում արցախի թեմայով։ Տարիներ առաջ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի առաջնախաղը տեղի ունեցավ հենց «Արփայի» էկրանին, 2018 թ. հաղթողներից էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը։ Ամենահաջողված ցուցադրություններից է եղել պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ օտարազգի միսիոներների մարդասիրական առաքելության մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմը։ Այս տարի նույնպես հայ ռեժիսորների ֆիլմերը ներկայացվել են «Արփայում»։ Լավագույնների շարքում Մարալ Կազազյանն առանձնացրեց հայկական սփյուռքի խնդիրներին անդրադարձող «Ինչ է լինելու մեզ հետ» վավերագրական ֆիլմը՝ ազգային արմատներից հեռացող սփյուռքահայության մասին, և «Հայկական տրիլոգիա» վավերագրական ֆիլմը՝ կոմպոզիտոր Դեն Եսսյանի և իր՝ Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին նվիրվաց սիմֆոնիայի մասին, և այլն։

Բացի ֆիլմերի ցուցադրություններից, փառատոնի շրջանակներում անցկացվեցին քննարկումներ կինոարտադրողների մասնակցությամբ, զրույցներ կինոյի խնդիրների մասին, անյ են՝ ինչպես գտնել ֆինանսավորում, աշխատել դիստրիբյուտորների հետ, կազմակերպել ֆիլմերի վարձույթը, տեղադրել դրանք հայտնի օնլայն հարթակներում՝ Netflix, Amazon, Hulu և այլն։ Քննարկումների այս տարվա մոդերատորն էր պրոդյուսեր Նատալի Քասաբյանը։

«ԱՄՆ-յում՝ կինոյի բնագավառում շատ կան տաղանդավոր հայեր, օրինակ, «Արփա» կինոփառատոնի հիմնադիր Սիլվիա Մինասյանը, մեր բարեկամներ Հենք Մունջինը, Հովարդ Ղազանչյանը, Էրիկ Նազարյանը, երիտասարդներ Նատալի Քասաբյանը, Էրիկ Նազարյանը, Սև Օհանյանը և ուրիշներ։ Փառատոնում բոլոր ակտիվ մասնակիցներին մենք համարում են «Արփա» ընտանիքի անդամներ։ Կցանկանաք մեր ընտանիքում տեսնել ավելի շատ կինեմատոգրաֆիստների՝ Հայաստանից և Արցախից»։

 

Галерея (7 фото)

Основная тема:
Теги: