Լուսինե ՀԱՄԲԱՐՅԱՆ. ԽՈՍՔ Է ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐ ԵՆ ԳԾՎՈՒՄ, Ի՞ՆՉ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Ոչ մի ստույգ տվյալ կամ ինֆորմացիա չկա , թե ինչպես են գծվում ՀՀ և ԱՀ սահմանները։ Ինչն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում, այդ թվում ՝ գիտական։ ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ ունենք ռազմավարական նշանակություն ունեցող գետաբերաններ, որոնք դեռևս հայտնի չէ, թե ում տարածքում է՝ մե՞ր, թե՞ թշնամու։
«Նախ պահպանված չէ մեր անվտանգությունը, երբ դուրս ենք գալիս հետազոտական նավով Սևանա լիճ՝ նմուշառման, լինում էին կրակոցներ ։Այս պայմաններում, որ այդքան մոտեցել է սահմանը, բնականաբար անհանգստության առիթ կա»,-ասաց Համբարյանն ու ավելացրեց․
«Այսօրվա դրությամբ ոչ մի ստույգ ինֆորմացիա չունենք ՝ ինչպե՞ս է հետազոտվելու, ինչպե՞ս է կարգավորվելու ։ Բացի այդ ոչ մի անվտանգության երաշխիք էլ չկա, քանի որ թշնամու հետ պայմանավորվածությունը ոչ ստույգ բնույթ է կրում։ GPS -ով ինչ-ոչ սահմաններ են գծվում։ Այնտեղ պետք է մասնագետների խմբեր աշխատեին, հասկանում եք, կոլապսի մեջ ենք։ Բնականար կարող ենք ասել, որ գետաբերանները, որոնք գտնվում են թշնամու վերահսկողության տակ , վտանգ են առաջացնում, քանի որ գիտենք ում հետ գործ ունենք»։
Գիտնականի խոսքով՝ այժմ գծվող սահմաններից է կախված օրինակ այն,թե որքանով է վտանգված ՝Սևանա լճի գոյությունը։
«Ես չգիտեմ սահմանը ոնց պետք է գծվի, բայց պաշտոնական էլ տեղեկատվություն չի տրամադրվում ՝ ոչ մի մասնագետի ։Հասկանում եք, ես պայքար չեմ տեսնում։ Մարդկանց պետք է լսեն, բայց այսօր խոսքը է գնում միայն, որ սահմաններ են գծում, ի՞նչ սահմաններ։ Բնականաբար վտանգներ կան։ Չունենք ոչ մի տեսակի ինֆորմացիա, թե հստակ ինչ է կատարվում։ Արդյունքում, եթե իրավիճակ ստեղծվի, որ սահմանը տեղափոխվի գետաբերաններ և մենք կորցնենք Արփան ու Որոտանը, բնականաբար Սևանա լճի վրա բացասական աղդեցություն կթողնի։Բացի այդ, պատերազմական իրավիճակներում հաճախ է լինում,երբ դիտավորությամբ գետաբերանները թունավորում են՝ բնակչությանը մեծ վնասներ հասցնելու համար։ Այնպես որ , վտանգներն ու անհանգստության առիթներ շատ կան»,-նշեց Համբարյանը։
Հնուց եկել է , որ ջուրը եղել է կոնֆլիկտների և պատերազմների պատճառ։ Այսօր էլ քաղցրահամ ջուրը, որոշ երկրների համար , նավթի գնին համարժեք է։ 21-րդ դարում քաղցրահամ ջրային պաշարները ստրատեգիկ նշանակություն ունեն և հատկապես զարգացած երկրներում դրանք գտնվում են խիստ հսկողության տակ ։ Մեր զրուցակցի դիտարկմամբ ՝ Ադրբեջանն ունի ջրային ռեսուրսների լուրջ խնդիր և այս տարիների ընթացքում մենք կարող էինք ջուրը «գործիք»մ դարձնել՝ թույլ տալով կառուցել ջրամբարներ,որոնք կսնվեին մեր գետերից։ Սակայն սա չի արվել, հիմա էլ պետք է պայքարենք ստրատեգիկ նշանակություն ունեցող ջրային ռեսուրսները չկորցնելու համար։