Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ՝ 1, 2, ԹԵ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Ալիևը նոր բան չասեց՝ Երևանը, Զանգեզուրը, Սևանն Ադրբեջանի պատմական տարածք հայտարարելով։ Այդպես է կարծում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սա ուղղված էր բոլոր նրանց, ովքեր մտքում կամ բացահայտ մտածում էին, թե Արցախը բեռ է և մեր խնդիրներն Արցախով են սկսում ու վերջանում։ Մենք պետք է պատրաստվենք հաջորդ պատերազմին՝ 1, 2, թե 10 տարի հետո, դեռ դժվար է ասել»։

Նրա խոսքով՝ մեկ նրբություն կա. կհաջողենք այն դեպքում, երբ հենց այս պահից սկսենք մեր անվտանգության վերակառուցման, ապահովման նոր գործընթացը։

«Բայց որքան ես եմ նկատում, Հայաստանի քաղաքական իշխանությունն ու դրա ղեկավարը ճիշտ հակառակն են անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու, արդյունավետ պայքարի բոլոր հնարավորություններից։ Այլ ելք չունեք՝ պետք է գնաք», - գրել է Աբրահամյանը։

Aysor.am