2020-12-11 16:28
Լրատվական գործակալություններ
Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը:
Ոստիկանների պահանջին՝ բացել ճանապարհը, ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Մենք ՀՀ քաղաքացի ենք, արտահայտում ենք մեր բողոքը հանուն մեր երկրի ապագայի: Սա մեր բողոքի ակցիան է մեր արժանապատվության, մեր ինքնասիրության համար, հաղթանակի իրավունքը մեզնից գողանալու համար»:
Քաղաքացիական հագուստով ոստիկանն, ասաց, որ տալիս են 3 րոպե ողջամիտ ժամանակ ճանապարհը բացելու համար, հակառակ դեպքում կանցնեն համապատասխան գործողությունների, տեղեկացնում է News.am-ը: