2020-12-12 19:07
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ
Ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են արցախյան 2 բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները համարժեք միջոցառումներ են ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:
Ադրբեջանի կողմից Արցախի հարավային հատվածի գրավումից հետո Հադրութի շրջանի այս երկու գյուղերը մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանք գրեթե շրջափակման մեջ են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։