2020-12-15 12:03
Լրատվական գործակալություններ
Ոչ մի մարտ չի մղվում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է ռուսական լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե Արցախում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ մարտերը վերսկսվել են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ ՊԲ մամուլի ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը:
«Արցախում ամեն ինչ հանգիստ է, որոշ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա:
Տեղեկությունը հերքեցին նաև ռուս խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունից։