2020-12-16 21:32
Լրատվական գործակալություններ
Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի օր
«Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի: «Արժանապատվության երթի» ընթացքում այդ մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
«Երեքշաբթի օրը, ժամը 12:00-ից սկսած ամբողջ Հայաստանում հայտարարվում է գործադուլ և դասադուլ: Ժամը 12:00-ին մենք բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,– ասաց նա։
Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 22-ը լինելու է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի ամենավճռական օրը։