ՀԵՌԱՑԻ՛Ր

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։

... Երկու ամենագեղեցիկ ժեստերը, որ ես երբևէ տեսել եմ նույն մարդուց: Առաջինը, երբ Պարգև սարկավագ Զեյնալյանի բաց ափը վեր է բարձրանում՝ հրաժարվելով սեղմել Նիկոլի ձեռքը։ Երկրորդը, երբ նույն ափը շատ նրբանկատորեն հուշում է վարչապետին եկեղեցուց ելքի ուղղությունը... Կարծում եմ, որ այս երկու ժեստերից հետո մեր Եկեղեցու հետևորդների թիվը շատ ավելի մեծացավ, և նույնիսկ ամենից անհավատները լուռ խոնարհվեցին հոգևորականի առջև։ Ավելի ուշ սարկավագը կասի, որ իրենց միջև խոսակցությունը կարճ է եղել։ Նա պարզապես ասել է Նիկոլին, որ սպասի Աստծո դատաստանին։

Իշխող թիմի անձեռնհասությունը, պետական կառավարման համակարգի փլուզումն ակներև են։ Իշխանությունն ամենօրյա ռեժիմով ցուցաբերում է երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու անկարողություն, վտանգում հանրապետության քաղաքացիների անվտանգությունը։ Պատերազմում պարտության հետևանքները հաղթահարելու համար հայ հասարակությունը կարիք ունի համախմբման, սակայն վարչապետը շարունակում է տանել երկիրը ներքին առճակատման ճանապարհով, ուժային կառույցները դառնում են վարչապետի վրեժխնդրության, անձնական քմայքների բավարարման գործիք։ Եվ, ըստ երևույթին, դա միակ բանն է, ինչով ներկայումս զբաղվում են ազգային անվտանգության կառույցները։

Այսօր տարվա ամենակարճ օրն է։ Այսօրվանից գիշերը դանդաղ, բայց կսկսի զիջել իր դիրքերը։ Խորհրդանշական է սա, թե ոչ, չգիտեմ, բայց այսօր ժամը 12.00-ին Հանրապետության Հրապարակում սկսվեց անժամկետ հանրահավաքը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. «Հեռացիր՛»։ Ընդհանուր ցանկություն կա, որ Ամանորից 10 րոպե առաջ ժողովրդին ուղերձով դիմի ոչ թե մոլի ստախոսը, այլ մեկ այլ մարդ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հանրահավաքին զուգահեռ ընթանում են ցույցեր, գործադուլներ, քաղաքացիական անհնազանդության այլ ակցիաներ։ Համազգային գործադուլին միանում են գիտակրթական, մշակութային հաստատությունները, տարբեր ընկերություններ ու ձեռնարկություններ։ Ինչպես հաղորդում է ընդդիմադիր կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժումը», գործադուլին նախորդած մի քանի ժամերի ընթացքում իրենց միանալու և բողոքի այլ ակցիաների մասին հայտարարել են, մասնավորապես, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» կոալիցիան, Հայաստանի ռեստորանների ասոցիացիան, «E. V. Partners» իրավաբանական ընկերությունը, «Բելիս Արմենիա» ընկերությունը,«Կալիստա Վոյաժ» տուրիստական ընկերությունը, «Bohemian Resort» ՍՊԸ-ն, «Hot Tours» ՍՊԸ-ն, «Աքսիոմ Մեդ» կլինիկան, «Volten Arma Group»-ը, «Saak korp» ՍՊԸ-ն, «Arminvest Group»-ը, «Deck» ՍՊԸ-ն, «Favorite» ՍՊԸ-ն, «Rogue»-ը, «AG home» ՍՊԸ-ն, «Hotel Flouer»-ը

Սկսվում է Փաշինյանի նկատմամբ մարդկային դատաստանի եզրափակիչ փուլը։ Զուտ մարդկայնորեն ցանկալի է, որ նա խուսափի Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագրից: Ընդդիմությունը խոստանում է դրա համար գործադրել բոլոր ջանքերը։ Բայց բնավ փաստ չէ, թե կստացվի։ Ժողովուրդը երբեմն շատ դաժան է լինում։ Հատկապես խաբված ժողովուրդը։ Նամանավանդ իր կուռքի կողմից խաբված ժողովուրդը։ Եվ, կարծում եմ, ավելի լավ կլինի, եթե Նիկոլը մարդկանց և Աստծո դատաստանին սպասի Հայաստանից հեռու ինչ-որ տեղ։ Մեղքի տակ չգցի մարդկանց։

Основная тема:
Теги: