Գևորգ Փարսյան. Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի մասին ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել
Ես մինչև հիմա Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել: Այս մասին դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ արդեն երեք ամիս է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները Հայաստանի կառավարության հետ ոչ մի շփում չունեն՝ բացառությամբ Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության:
«Մենք չգիտենք, թե ինչ հիմքով է կատարվում դեմարկացիան: Ես չեմ տեսեել ո՛չ փաստաթուղթ, ո՛չ ինչ-որ հիմք: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե Կառավարությունից բացի, ով կարող է մեզ դեմարկացիայի վերաբերյալ փաստաթուղթ ցույց տալ»,- ասաց Փարսյանը
Նա նշեց, որ Ադրբեջանի սահմանի հետ դեմարկացիայի գործընթացը հարուցում է տեղի բնակիչների ծայրահեղ դժգոհությունը, որոնք իրենց անվտանգության մտավախություններ ունեն: