Վայոց Ձորի անհետ կորած զինվորների ծնողները դիմել են Պուտինին
Վայքի զորամասից զորակոչված ու այսօր անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ապավինում են Ռուսաստանի օգնությանը՝ իրենց զավակներին գտնելու հարցում, որոնք այսօր Երևանում նամակ փոխանցեցին ՌԴ դեսպանատանը։
Ծնողները «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում են, որ իրենց տղաներին տարել են Ջաբրայիլ, որտեղ նրանք մասնակցել են մարտի, ինչից հետո նրանցից որևէ տեղեկություն չկա։
«Մեր ծնողների մի խումբ գնացել է Արցախ և պարզել, որ այնտեղ որոշ զինվորներ տեսել են մեր տղաներին։ Մենք հիմա ենթադրում ենք, որ անհետ կորած զինվորները՝ 26 հոգի և գուցե ավելի, գտնվում են Արցախում և ցանկանում ենք, որ այս հարցը արագ լուծվի, որովհետև շատ հնարավոր է, որ նրանք կամ անտառներում են, կամ գերի են։ Մեծ ցանկություն ունենք արագ մեր դիմումը հասցնել ՌԴ նախագահին կամ գոնե Մուրադովին, որ արագ այս հարցին լուծում տան։ Տեսնում ենք և եղանակային պայմանները, և դիմացի կողմի վերաբերմունքը, ինձ թվում է, բոլորին հասկանալի է, թե հիմա ինչ են զգում անհետ կորածների ծնողները»,- նշեց զինվորի մայրը։
Ըստ նրա՝ սա արդեն ներհայաստանյան հարց չէ, ավելի շատ միջազգային է, մեծ է ՌԴ դերը, որովհետև ստորագրված համաձայնագրի կետերից մեկի համաձայն, ըստ զինվորի մոր, ՌԴ-ն պետք է նպաստի, որ անհետ կորածերի, գերիների հարցը լուծվի։ «Մենք այժմ մեծ հույսերով ուզում ենք նամակը փոխանցել։ Ցավոք՝ թագավարակի պատճառով հանդիպում կազմակերպել չի ստացվում, գոնե հույս ունենք, որ նամակը շուտ տեղ հասնի, ընթացք տան, մտնեն որոնեն՝ մեր երեխաներին գտնեն»,- նշեց նա։
Մեկ ուրիշ ծնող պատմեց, որ որդու հետ կապ ունեցել է հոկտեմբերի 7-ին, սակայն տարբեր տեղեկություններ կան, որ իրենց երեխաներին տեսել են Հադրութում և դրանով պայմանավորված՝ կարծում են, որ ողջ են երեխաները։
«Հիմա պետք է ուրիշները գան մեր կողքին կանգնեն, բայց մենք ենք ընկած բոլոր կառույցները, ամեն ինչի էլ պատրաստ են, միայն թե երեխաները գան և հասնեն։