ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻԴ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԿԻՐ...

Տարին ավարտվում է... Ամանորի շեմին ընդունված է համեմատել դրականն ու բացասականը, ամփոփել հաշվեկշիռը և մխիթարիչ-խրախուսիչ առոգանությամբ համոզել միմյանց, որ հաջորդ տարին ավելի լավն է լինելու և անպայման բերելու է մեզ այն, ինչը պակասում էր անցնող տարում: 2020-ն ընթացավ այնպես, որ բազմաթիվ հայեր հաճույքով դուրս կնետեին այն իրենց կյանքից։ Եվ դեռ մեկ-երկու տասնակյակ էլ վրադիր կվճարեին, որպեսզի ժամանակը 2019-ից ցատկեր միանգամից 2021 թվական։ Բայց կառավարել ժամանակի ընթացքը մենք ամենքս դեռ չենք սովորել։

...ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ՇԱՏ ԹԱՐՄ է ՈՒ ՏԱՔ։ Ցավը չի մեղմացել: Նրանք, ում բախտը համեմատաբար բերել է, չգիտեն, թե ում վիշտը կիսել: Կուսակցական շրջանակներում բարձր դիրք ունեցող ընկեր ունեմ։ Մի առիթով այցելեցի նրան և կյանքում առաջին անգամ զգացի, որ չեմ կարողանում խոսել։ Ես նրան որպես բողոքի ակցիայի խորհրդանիշ առաջարկեցի երիտասարդ հայուհիների երթը. գլխին սև պսակով կամ ժապավենով։ Հարսնացուների երթ, որոնց սիրած տղաները գնացին անվերադարձ, 18-20 տարեկան հասակում պսակադրվեցին Մահվան հետ, որպեսզի փրկեն հայուհիներին 1915-ից...

Բայց սա 2020-ի ողբերգության միայն մեկ շերտն է։ Անհնար է մխիթարել մայրերին, որոնցից շատերին նույնիսկ վիճակված չէ հպվել որդիների մարմիններին։ Քանի որ մեր հարևանները, կտոր-կտոր անելով ողջերին ու մեռածներին, թաղել են նրանց, որպեսզի մարդասիրության նշույլներն անգամ կորցրած միջազգային հանրությունից թաքցնեն, թյուրքական անլվա ցեղի պատկերացմամբ՝ ռազմական «սխրանքների» հետքերը։

Մայրերը չեն տեսնի որդիների վերադարձը, որոշ օջախներում արական գիծը կկտրվի, որովհետև զավակներ այլևս չես ծնի, ուշ է, իսկ որդիները մեղավոր կժպտան լուսանկարներից՝ ներողություն խնդրելով, որ չեն կարողանալու ուղեկցել ծնողներին դեպի վերջին հանգրվան։

Դժբախտ այրիները, մանավանդ մանկահասակ երեխաների մայրերը, դեռ չգիտեն, թե ինչ է նշանակում զավակներ մեծացնել առանց տղամարդու, լինել նրանց համար և՛ մայր, և՛ հայր, տարիներ շարունակ ամեն գիշեր արտասվելով ու բախտը նզովելով։

Իսկ ի՞նչ ասել տատիկներին։ Չէ՞ որ նրանք շատ ավելի թույլ են, և 2020-ի պատերազմի տարելիցին շատերն արդեն այնտեղ կլինեն, որտեղ թոռներն են, ամփոփված հողում։ Դա շատ ավելի հեշտ է, քան մեռելոցին այցելել թոռան շիրիմին։

Այդ շիրիմներին կայցելեն որբացած աղջիկներ ու տղաներ։ Նրանք, ում ավագ հարազատները կկարողանան բացատրել, որ յուրաքանչյուր հայ պետք է ինքը հոգ տանի իր նախնյաց շիրիմների մասին, այլ ոչ թե թողնի այդ գործը ազգականներին կամ հարևաններին։ Նրանք, ովքեր կհասկանան, որ չկա աշխարհում ավելի թանկ բան, քան հարազատ շիրիմները հայրենի հողի վրա։ Եթե զգոն չլինես, անմիջապես կկորցնես դրանք՝ շնագայլերով շրջապատված։

Եթե ոմանց համար տհաճ հնչեց «շնագայլ» բառը, ապա հիշեցնեմ, որ հարևան պետության ղեկավարը, ռուսական մամուլի ոմն ներկայացուցչի կողմից այդչափ սիրված ՄՀՄՊԻ-ի փայլուն շրջանավարտը, պատերազմի ընթացքում առճակատ ասաց, թե «մեր զինվորները քշում են հայերին՝ շների պես», և այդ թերմարդու ձեռքը հարգալից սեղում ու ամեն տեսակի թղթեր են ստորագրում նրա հետ։ Էրդողանը Բաքվում իր ելույթում սրբերի շարքին է դասում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Էնվերին, այսինքն՝ թքում Ցեղասպանությունը ճանաչած երկրների և, մասնավորապես, Ռուսաստանի երեսին։ Ի պատասխան՝ զրոյական արձագանք։ Իսկ ոմանց դուր չի՞ գալիս, որ ես շնագայլեր եմ անվանում բորենիներին։ Ավելի լավ է մաքրե՛ք ձեր երեսը թուքումրից։

Ադրբեջանցիները զորահանդես անցկացրեցին դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ ԵԱՀԿ-ի պորտաբույծների Մինսկի խումբը 1992 թվականից ի վեր երդում-պատառ էր ուտում, թե ղարաբաղյան կարգավորումը կառուցվում է երեք կետաձկների վրա. ռազմական լուծման բացառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց, և այդ պահից սկսած փաթեթային լուծման դեպքում ենթադրվող պայմանավորվածությունը 7 շրջաններից 5-ը հանձնելու մասին (Արցախի միջանկյալ կարգավիճակով) կորցրեց ուժը։ Ուրեմն ինչո՞ւ մեզ ստիպեցին հանձնել պահպանած, չզավթված 3 շրջանները։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը զավթեց բանակցային սեղանի շուրջ երբևէ չշոշափված Հադրութն ու Շուշին... Դուք դիվանագետնե՞ր եք, թե մատնոցախաղի վարպետներ, պարոնայք համանախագահներ։ Դուք ինչ է, չե՞ք տեսնում Թուրքիա անվանումով հակաքաղաքակրթության գազանային երախը՝ իր ապօրինածին զավակ Ադրբեջանի հետ միասին, որը ոտնահարում է միջազգային իրավունքի տարրական նորմերը։

Այդ ո՞ր նորմերով են հաշված օրերի ընթացքում մարդկանց վռնդում Քարվաճառում, Բերձորում իրենց տարիներով կառուցած տներից ու քշում («շների պես») փախստականներով լեցուն, վշտաբեկ Հայաստան։ Ինչո՞վ եք տարբերվում Ադրբեջանից, որտեղ դեռևս խորհրդային տարիներին 350 հազար հայերի մերկ ու ոտաբոբիկ վռնդեցին իրենց բնակարաններից՝ չվճարելով ոչ մի կոպեկ։ Մինչդեռ Խորհրդային Հայաստանից հեռացած 200 հազար ադրբեջանցիները փոխհատուցում ստացան մեզանից։ Դուք՝ համանախագահներդ, գոնե ականջի ծայրով ինչ-որ բան լսե՞լ եք ղարաբաղյան հակամարտության այս և այլ իրողությունների մասին։ Գիտեի՞ք, որ փախստական հայերից շատերն ավելի ուշ բնակություն են հաստատել Քարվաճառում, Բերձորում, արյուն-քրտինքով տներ կառուցել, իսկ հիմա ձեր օրհնությամբ ենթարկվեցին ևս մեկ ցեղասպանության։

Լավ։ Մի քիչ արգելակեմ: Թե չէ սիրտս կպայթի ու չեմ ձգի մինչև հաջորդ՝ 2021թվական, որը շատ անակնկալներ կմատուցի այս աշխարհին։ Շատերը հետո կցանկանան (ինչպես հայերը՝ 2020-ին) ցատկել 2021-ի վրայով։ Միայն թե չի ստացվի: Մեր կորուստների գավաթն ըմպեցինք գրեթե մինչև վերջ։ Այժմ ուրիշների հերթն է։ Եվ նրանց հետ կատարվելիք ամենին ես կարձագանքեմ այսօր ընդունված բարոյական նորմերին համապատասխան։ Առավելագույնը՝ որոշակի մտահոգություն կհայտնեմ։ Իսկ գուցեև չհայտնեմ։ Սեփական վիշտը դեռ երկար չի ամոքվելու։

Ես չեմ կարող, պարզապես չունեմ մխիթարանք նրանց համար, ում տուն մտավ մահը։ Նրանք, ում այն շրջանցել է, պարտավոր են կանգնել դժբախտների կողքին. խոսքով, գործով, սրտով։ Մենք պետք է հաղթահարենք ներքին թշնամու փորած անդունդը, որ բաժանում է «սևերին» դեռևս գիտակցության չեկած «սպիտակներից», քանզ ոնց էլ շրջես՝ բոլորս նույն արյունն ու նույն գենն ենք, նույն ծառի ճյուղերը, որը կշարունակի աճել, նույնիսկ եթե ինչ-որ մեկի ճյուղը չորացել է։ Մի՛ մոռացեք այդ մասին, այլապես բոլորս միասին կդառնանք շնագայլերի ավար։

Այսպես կոչված վարչապետը առ այսօր չի ուզում հասկանալ, որ արդեն հատել է վտանգավոր գիծը՝ մոտենալով Չինգիզ խանի բարդույթին։ Հիշում եք, Ոսկե հորդայի հիմնադրին մի շարք նկատառումներով հողին հանձնեցին գաղտնաբար, և գերեզմանը մնաց անհայտ։ Հասկանո՞ւմ է արդյոք հայոց Հաղթանակի 30-ամյա տոնը փլուզած արկածախնդիրը, որ իր «Էրատո թագուհու» հետ միասին այլևս տեղ չունեն հայոց հողի վրա։ Չէ՞ որ սա ամենասարսափելի անեծքն է հայի համար։ Նրա համար, ով գիտի, թե ինչ մեծ պատիվ է՝ հանգչել հայրենի հողում։

... Մեր սեպտեմբերյան, հոկտեմբերյան, նոյեմբերյան հերոսները մեզ անմխիթար թողեցին հայերի համար կարևոր տոնի՝ Ամանորի նախօրեին։ Իհարկե, պետք չէ զրկել փոքրիկներին տնային տոնածառերից։ Բայց երբ զարկի տասներկուսն ու անցնի մի քանի րոպե, եկեք մարենք լույսն ու լուռ, հոտնկայս հիշատակենք նրանց, ովքեր այս պատերազմում և մեր հողի համար մղված այլ մարտերում արել են այն ամենը, ինչ կարող էին։ Եվ ավելին։

Նրանք գիտեին հաղթանակի հավերժական բանաձևը. «Կյանքդ՝ Հայրենիքին, հոգիդ՝ Աստծուն, պատիվդ՝ միայն քեզ»։ Նրանք չեն պարտվել։ Պարզապես ոտք են դրել անմահություն։ Մենք պարտական ենք նրանց և պարտավոր ենք վերադարձնել այդ պարտքը, այլ ոչ թե լքել հարազատ շիրիմները։ Շատ բան պետք է անի Սփյուռքը։ Գլուխներդ բա՛րձր։ Հերոսները չեն մահացել, այլ ապրում են մեզ հետ այս նոր գալիք բոլոր տարիներին, քանի դեռ Երկիրը պտտվում է Արևի շուրջ: