2021-01-03 10:25
Լրատվական գործակալություններ
Մահացել է Ազիզ Թամոյանը
83 տարեկան հասակում հունվարի 2-ին, մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։
Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»,– գրել է նա։