Եվրադատարանն Ադրբեջանից տեղեկություն է պահանջել հայ գերիների վերաբերյալ

Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում անձանց անունները և այլ անհատականացնող տվյալներ հրապարակելուց:

Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և Ադրբեջանից պահանջելով տեղեկություն ներկայացնել սահմանված ժամկետում։

Ինչպես Facebook-ում հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ «հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե»:

Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնականը

Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում անձանց անունները և այլ անհատականացնող տվյալներ հրապարակելուց:

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Sputnik Հայաստան