«Նիկոլը persona non grata է Հայաստանում»․ Սաղաթելյանը՝ ընդդիմության ձեռքբերումների մասին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «persona non grata» է երկրում, և դա «Հայրենիքի փրկության շարժման» ջանքերի արդյունքն է։

«Եկեք փաստենք, որ շատ կարևոր խնդիրներ արդեն լուծված են. դավաճան Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժվել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտավորականների հետ շփվել և այլն, և այլն։

Եվ սա մեր հետևողական պայքարի արդյունքն է։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը», - գրել է Սաղաթելյանը Facebook-ում։

Նրա խոսքով՝ Փաշինյանի պաշտոնավարումը ժամանակավոր է, դրան էլ հետևելու է նրա դեմ դատական գործը, և նա հայտնվելու է ճաղերի հետևում։ Սաղաթելյանի խոսքով՝ ընդդիմադիրների շարքերը շուտով ավելի են խտանալու։

«Առաջիկա օրերին Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության՝ Նիկոլին ծառայող պատգամավորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եվ այս աշխատանքի կոնտեքստում խնդրանք ունեմ դավաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրույթը փոխանցեք նրանց։ Բացատրեք, որ դավաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նույնպես դավաճանություն է։ Աշխատեք ձեր հարևանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրեք նրանց, որ Հայաստանը փրկության միայն մեկ ուղի ունի՝ դավաճանի հեռացումը», - գրել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ պայքարի նոր փուլ է սկսվելու՝ ավելի շատ բողոքի ցույցերով և  անհնազանդության զանգվածային ակցիաներով։

Փաշինյանը 1.5 տարի առաջ Արցախի նախագահին պատմել է Արցախի հետ կատարվելիքի մասին. Մինասյան

«Հեշտ չի լինելու։ Դա դժվար ուղի է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ արհավիրքների հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում»,-գրել է նա։

Sputnik Արմենիա