Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակելու է «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը

Ընդդիմությունը վաղը առավոտյան ժամը 8-ից փակելու է  «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Վաղը առավոտյան 08.00֊ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։ Միացիր ինձ, և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը», - գրել է նա։

Նա կրկնել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ավելի վաղ արված հայտարարությունն առ այն, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած նրա որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

«Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է», - գրել է Բաբայանը։

Sputnik Արմենիա