2021-01-13 15:50
Լրատվական գործակալություններ
Մարտակերտում ականի պայթյունից էքսկավատորավար է մահացել
2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:
Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: