2021-01-13 23:35
Լրատվական գործակալություններ
Անհետ կորած զինվորի հայրն ազատ է արձակվել
Անհետ կորած զինվորի հորը, որին ձերբակալել էին մեքենայով պաշտպանության նախարարության դռները կոտրելու և ՊՆ տարածք մտնելու դեպքով, ազատ են արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Այսօր` հունվարի 13-ին, Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: