Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՆԻԿՈԼՆ ԱՆՁԱՄԲ Է ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՌՈՒՍԱՏՅԱՑ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Նիկոլի սուտը Ռուսաստանի կողմից պաշտոնապես հերքելը հերթական անգամ հարվածումէ Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- Թելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հոդվածին ի պատասխան ՌԴ ԱԳՆ էջում հրապարակված Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։

Նախկին դեսպանի խոսքով, Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպումից դրական արդյունքներ չունենալ մեղքը Նիկոլը պետք է բարդեր ինչ-որ մեկի վրա։

«Ըստ պլանի, հիմա ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը։ Նիկոլը, որ անձամբ է համակարգում ռուսատյաց տրամադրությունները Հայաստանում, երկու նպատակ է դրել իր առաջ։

Առաջին հերթին նա ձգտում է «անտինիկոլիզմը» փոխարինել ռուսաստյացությամբ՝ Ռուսաստանին նշանակելով գլխավոր մեղավոր։

Երկրորդ, հող է նախապատրաստում է աշխարհքաղաքական մանևրների համար, որը սպառնում է վերջնական աղետ դառնալ հայերի ու Հայաստանի համար»,-մասնավորապես նշում է Մինասյանը։

Panorama.am