Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Դեսպանները տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 11-ին ունեցած բանակցությունների արդյունքներին: Տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետագա համատեղ ջանքերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: