2021-01-16 20:49
Լրատվական գործակալություններ
Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով նոր միջոցառումներ են ձեռնարկվում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ վկայակոչելով Ասկերանի շրջանի վարչակազմին։
Մասնավորապես, հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ:
«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։