2021-01-17 09:51
Լրատվական գործակալություններ
0
Միրզոյան․ Մինասյանը պետք է պատասխան տա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին։ Մինասյանի պնդումները նա «ցնդաբանություն» է անվանել։
«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համա»,- գրել է Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։