«ՀԵՌԱՑԵ՛Ք, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀՈՎ»

Հայաստանի թուրք-ադրբեջանական լոբբին մտադիր չէ զիջել դիրքերը, իշխանական քարոզչությունն այս օրերին փորձում է անցնել գրոհի՝ հենվելով ձախողված քաղաքական գործիչների և արևմտյան հիմնադրամների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների վրա։

Ժամանակին բանակային ծառայությունից խուսափելու նպատակով խարդախության համար դատապարտված, իսկ ներկայումս Էդմոն Մարուքյանի շնորհիվ ԱԺ պատգամավորական աթոռին բազմած «անկախ» երեսփոխան Արման Բաբաջանյանն ու աշխարհի ամենից «ազատ» ռադիոկայանը այս օրերին բարեհաջող կերպով ձայն ձայնի են տվել՝ Վազգեն Մանուկյանի հասցեին զրպարտություն տարածելու գործում:

Դասալիք պատգամավորը, հենց նա, որը պատերազմի օրերին երդվում էր հայտնի չէ թե ում, որ հայկական կողմը երբեք չի թիրախավորի ադրբեջանական էներգակիրները, նույն այդ դասալիքն իր բարբաջանքներում գերազանցեց ինքն իրեն, ստելով, թե «հոկտեմբերի 27»-ը Նաիրի Հունանյանի կողմից իրականացվել է Վազգեն Մանուկյանի անմիջական ներգրավվածությամբ, իսկ «Ազատությունը», թքած ունենալով սեփական հեղինակության վրա, այս օրերին լկտիաբար ստում է, թե հանրապետության վարչապետի պաշտոնում ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը շիրակցիներին անվանել է «տականքներ»:

Զրպարտանք է, ինչպեսև այն, թե իբր՝ Մանուկյանը գյումրեցիներին, շիրակցիներին անվանել է «բոմժեր»։ Մանուկյանը բոմժ է անվանել այն կոնկրետ մարդկանց, որոնք փորձել են փակել Գյումրիի ճանապարհը նիկոլաճտերի հրահանգով։ Եվ նույնը կասեր, եթե նման բան կրկնվեր նաև այլ մարզերում։ Եվ այդ մարդիկ, որոնք վարձատրության դիմաց փորձում են խանգարել Հայրենիքի փրկության շարժմանը, մարդիկ, որոնք այսրոպեական շահի համար սատարում են հազարավոր կյանքեր կործանած իշխանությանը, իսկապես բոմժ են իրենց էությամբ. անհայրենիք արարածներ, անկախ նրանից, թե Հայաստանի որ անկյունում կամ նրա սահմաններից դուրս որտեղ են գրանցված։

Ի՞նչ են այդ մարդիկ, եթե ոչ բոմժ, ինչպեսև իրենց ամենագլխավոր ուսապարկը, որը վերջերս ճաշում էր Ալիևի հետ Մոսկվայում և խմում նրա կենացը։ Լա՞վ գինի էր։ Դա մոտավորապես այն օրերին էր, երբ անհայտ կորած զինվորի հայրը Ստեփանակերտում ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է տպագրման ոչ ենթակա, բայց արժանի մականունով, հանդիմանանքի տարափ տեղաց վերջինիս վրա, ասաց, որ կորցնելու բան այլևս չունի, այլևս չի ուզում ապրել: Եվ հարցեր տվեց, թե Նիկոլի ուսապարկերի խմբակցության քանի՞ ներկայացուցիչ է մասնակցել մարտական գործողություններին, եթե ընդհանրապես մասնակցել է, պատրա՞ստ են արդյոք նրանք անհայտ կորածների ծնողների հետ մասնակցել որոնողական աշխատանքներին և մարմինների նույնականացմանը, և ինչո՞ւ չդադարեցրին պատերազմը հինգերորդ օրը, երբ արդեն պարզ էր դրա ելքը։

Թևան Պողոսյանը մինչև վերջերս աշխատում էր Հայաստանի նախագահի աշխատակազմում։ Թևան Պողոսյանը սկզբունքորեն լոյալ էր վերաբերվում ինչպես 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններին, այնպես էլ այդ իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի իշխանության քայլերին, և ասում էր, որ 2018-ի դեկտեմբերին ԱԺ ընտրություններում արտահայտվել է ժողովրդի կամքը։ Այս օրերին Թևան Պողոսյանը գրում է. «Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։

Основная тема:
Теги: