Արթուր Մելիքյան․ Հաստատապես Գեորգի Կուտոյանը ինքնասպան է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէինք կարող գործ հարուցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

 

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,-ասաց նա:

Հարցին, թե նոր հանգմանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողություններիարդյունքներով, այլ նաև փորձաքննության արդյունքներով»:

Նա գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը պայմանավորեց հարազատների դիմելու փաստով. «Իսկ տևողությունը պայմանավորված է քննչական գործողությունների ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով»: Նա հաստատապես պնդեց, որ ինքնասպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է News.am: