ԿՐԿԻՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԹՌԱԾՆԵՐԸ

Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։

Չէ՞ որ Արցախի հանձնումն էլ սկսվեց Ադրբեջանի գլխավոր թշնամու՝ Քոչարյանի դեմ գործ հարուցելով։ Իսկ հետո Փաշինյանը սկսեց հետևողականորեն հանձնել իշխանության լծակները հակաքոչարյանական կադրերին։ Պաշտպանության նախարար Է դարձել Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյանը։ Մարդիկ, որոնց մասին Ռոբերտ Քոչարյանը խիստ բացասաբար է արտահայտվում իր գրքում։

Հոկտեմբերի 27-ի գործով մեծ զառանցախոս Ստյոպա Սաֆարյանը դարձավ Հանրային խորհրդի նախագահ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք բանակում ծառայությունից խուսափելու նպատակով խարդախության համար դատապարտված Արման Բաբաջանյանը հայտնվեց պատգամավորական աթոռին։ Սահմանադրական դատարան եկավ երկրի գլխավոր ձրիակերն ու բրիտանական գահի սիրելին՝ Վահե Գրիգորյանը։

Բրիտանիա, Բրիտանիա... Ադրբեջանական նավթի հավերժական հովանավորը։ Հիշեցնենք, որ դա, երևի, միակ երկիրն էր, որի հետ Քոչարյանին չհաջողվեց նորմալ հարաբերություններ հաստատել։ Ավելին, անգլիացի մի դիվանագետ բռնվեց անվայել արարք կատարելիս և ստիպված լքեց Հայաստանը։

Վերադառնանք Փաշինյանին։ Անկախություն ցուցաբերող դատարանները Փաշինյանի թիմի գլխացավանքն են։ Ահա արդեն Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրին հերքել Յուրի Խաչատուրովի հասցեին հնչած զրպարտանքները։ Իսկ չէ՞ որ Ստեփան Գրիգորյանն այնքա՜ն բան է արել Փաշինյանի համար։ Նույնիսկ հիացական գրքույկ է գրել «թավշե հեղափոխության» մասին։ Ասուլիսներ էր տալիս, հորդորում թուքումուր լցնել Քոչարյանի փաստաբանների վրա։ «Մարդու իրավունքների» մի այդպիսի տիպիկ ջատագով։ Ու հանկարծ՝ ա՛ռը հա, անհարմար բան ստացվեց. պարզվում է, որ ինքն ընդամենը զրպարտիչ է, դըմփ-դըմփ-հու ցեղի հազարավոր ներկայացուցիչներից մեկը: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, հինգերորդ շարասյունն ախր կարող է և զայրանալ, իսկ դրա տերերը անկյուն կկանգնեցնեն Նիկոլին։

Եվ ահա հեռացող ուսապարկերը Բարձրագույն դատական խորհուրդ են խցկում Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատրյանին։ Քոչարյանի օրոք պաշտոնազրկված Գագիկ Ջհանգիրյանին, որին շատերը համարում են գլխավոր «ոսկոր ջարդող» և ընտրակեղծիքների մասով հեղինակային իրավունքի տեր։ Դավիթ Խաչատրյանին, որը Հայաստանում Սորոսի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին տնօրենն է: Համատեղության կարգով էլ՝ Փաշինյանի գլխավոր պատժիչ մարմնի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարՍասուն Խաչատրյանի եղբայրը։ Նույն այն Սասունի, որը հայտնի հեռախոսազրույցի ժամանակ շնչահեղձ էր լինում հրճվանքից՝ պատմելով Քոչարյանին ու Խաչատուրովին բանտ նստեցնելու իր մտադրությունների մասին։

Մնում է միայն Ստեփան Գրիգորյանին տեղավորեն... Իսկ մենք դեռ պետք է ճգնենք՝ հաղթահարելու համար Փաշինյանի թիմի այս վերջին այլանդակությունների հետևանքները։ Չէ՞ որ այսօր արդեն շատերն են հասկանում, որ իրականում պատերազմում պարտվել է բնավ ոչ այնքան բանակը։ Իրականում դրանից դեռ շատ առաջ պատերազմը տանուլ են տվել հատուկ ծառայությունները, թույլ տալով, որ հինգերորդ շարասյունը վերցնի իշխանությունը մեր երկրում։

Հ.Գ.-Չժխտելով հանդերձ քաջարի Աննա Հակոբյանի արժանիքները՝ դժվար թե նրան հաջողվի քավել Նիկոլ Փաշինյանի բոլոր մեղքերը։

Основная тема:
Теги: