2021-01-27 08:57
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Էնթոնի Բլինքենի թեկնածությանը
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինքենի թեկնածությանը։
Բլինքենի օգտին քվեարկել է 67 սենատոր, ինչը նշանակում է, որ նույն օրն ավելի ուշ նա կարող է երդվել որպես երկրի գլխավոր դիվանագետ: Նրա հաստատման համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնություն պալատում, որը վերահսկվում է դեմոկրատների կողմից:
Անցյալ շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բլինքենի թեկնածության քննարկումը սահուն էր անցել՝ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները գովել էին նրան, տեղեկացնում է News.am-ը: