ARARAT ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՄԻ ԱՐԴԻ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Բովանդակելով հարուստ ժառանգությունը, ARARAT-ը բացում է հայկական կոնյակագործության դարավոր պատմության մեջ մի նոր հատոր և ներկայացնում լեգենդար կոնյակի նոր շշերն ու փաթեթավորումը։

ARARAT-ի նոր փաթեթավորումը բրենդի միջազգային և վիզուալ առավել վառ և ընդգրկուն նախագծերից է վերջին տասնամյակում։ Պատմական նոր հատոր, որով ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն՝ միտված նվաճելու և ամրապնդելու համընդհանուր դիրք կոնյակի «Պրեմիում +» դասում։

Բրենդի այս էվոլիուցիոն իրադարձության ետնաբեմում կանգնած է միջազգային շուկայում արդի նոր միտումներին, սպառողական վարքագծերին և սպառման պահերին նվիրված հիմնարար հետազոտությունը։ Միջազգային խմբի մի քանի տարվա աշխատանքի այս տպավորիչ արդյունքն ուղղված է թե´ պահպանելու ARARAT-ի դիրքերը դասական շուկաներում, և թե´ գրավելու ամուր դիրքեր հարաբերականորեն նոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Չինաստանը։

Պահպանելով իր դարավոր հավատարմությունը կոնյակների պատրաստման վարպետության նկատմամբ, ինչպես նաև հմտորեն վերափոխելով բացառիկ ավանդույթները համընդհանուր արժեքների իր նորարարական արտադրանքում, ARARAT լեգենդար հայկական կոնյակն այս փաթեթավորմամբ դիմում է բրենդի կարևոր տարրերին՝ ընդգծելով բիբլիական լեռան պատկերը և ARARAT– ի տարբերանշանը՝ Փյունիկի և լատինատառ А-ի միահյուսումը։

Նորովի ներկայացնելով ապրանքանիշի բնածին արժեքները, նոր փաթեթավորումը դարձնում է առավել հետաքրքիր և գրավիչ թե´ ARARAT-ի աշխարհասփյուռ դասական սիրահարների, թե´ նոր սպառողների համար, որոնք պատրաստ են բացահայտել իրական վարպետության, առատաձեռն բնության և խնամքով պահպանված ավանդույթների արդի եզրերը։

Այս նախաձեռնությամբ ARARAT-ը նախանշում է կատեգորիայի համաշխարհային միտումները և պահպանելով բրենդի ԴՆԹ-ն, դիմում է համարձակ ստեղծագործական լուծումների, որոնք առավել կհեշտացնեն սպառողների կողմնորոշումն ըստ իրենց նախապատվությունների։ Մասնավորապես, նոր փաթեթավորումն առավել հստակ է ներկայացնում ARARAT կոնյակների տարիքը։ Բացի այդ, հավատարիմ մնալով Պեռնո Ռիկար ընկերության կայունության և պատասխանատվության (S&R) զարգացման ռազմավարությանը, այս փաթեթավորումը իրագործել է մի շարք էկոլոգիապես բարենպաստ լուծումներ՝ ապակու ծավալի կրճատումից մինչև պիտակների տպագրություն։

ARARAT-ի ավանդույթներն ու նորարարությունը

Դեռևս 1887 թվականից ARARAT կոնյակների պատրաստումը սկսվում է արևով օծված Արարատյան դաշտավայրի հատընտիր խաղողից, իսկ արտադրական գործընթացներից յուրաքանչյուրը պսակվում է մասնագետների վարպետությամբ և սիրով։ Կոնյակի ստեղծման այս մոգական ետնաբեմն արտացոլված է մի շարք տեսա-շոշափողական լուծումներում։

Այսպես, ARARAT 3* и ARARAT 5* կոնյակների շշերի հիմքում հատուկ փորագրությունը պատկերում է Արարատ լեռը։ Վերածննդի և նոր կյանքի այս վեհաշուք խորհրդանիշը կենտրոնական տեղ է զբաղեցնում նաև համարյա բոլոր նոր պիտակների վրա։ Բացի այդ, ARARAT-ի պատմությունն ու արժեքները ներկայացվում են շշերի զարդանախշերում։ ARARAT պրեմիալ շշերի ներքևի հատվածը զարդարում են յուրատեսակ ռելիեֆային կամարներ, խորհրդանշելով Երևանի կոնյակի գործարանի գանձարանում պահվող բացառիկ սպիրտները, որոնց միահյուսելու վարպետությունը ստեղծում է ARARAT-ի ներդաշնակության արվեստը։

Սուպեր պրեմիում դասի ARARAT-ի շշերը հիշեցնում են հատուկ նախշերով շրջանակված կարաֆներ, որոնք հիմքում հանգում են նրբագեղ վեցանկյան։

Նոր փաթեթավորման բացառիկությունն ապահովում է նաև նրա գունային նորարար լուծումը՝ դասական երանգների համատեղումը պիտակի զգալի սպիտակ հատվածի հետ։

Այդուհանդերձ, ARARAT-ի բոլոր նմուշները զարդարված են բրենդի տարբերանշանով՝ Փյունիկով, որն ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական մշակութա-գեղագիտական ժառանգության մեջ խորհրդանշում է հավերժ վերածնունդ վերածնունդ անկախ ամենադժվարին պատմական հանգամանքներից։

Փաթեթավորման այս փոփոխությունները միտված են հատկապես գոհացնել ARARAT-ի պրեմիալ դասի սիրահարներին, քանի որ այստեղ կհայտնվի նոր կուպաժ՝ Անի 7 տարի հնացման։ Մինչդեռ, հայտնի ARARAT Ընտիրը շուտով իր ուրույն տեղը կզբաղեցնի ARARAT-ի վինտաժային հավաքածուի շարքում։

Նշենք, որ վերջերս թողարկված ARARAT ուլտրա պրեմիում դասը վերափոխման չի ենթարկվել։

«ARARAT-ի փաթեթավորման վերափոխմանը նախորդել է ծավալուն, մանրակրկիտ միջթիմային և միջմշակութային աշխատանք։ Նախագծի վերջին շտկումները համընկան համավարակի առավել ակտիվ շրջանի հետ, սակայն ԵԿԳ թիմի աննկարագրելի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացանք այն իրագործել առանց ժամկետների որևէ խախտման։

Մեզ համար ծայրահեղ կարևոր էր պահպանել պատմական արմատների նկատմամբ հավատարմությունը, մեկտեղելով այն նոր մակարդակ տեղափոխվելու հետ։ Վստահ եմ, որ ամեն նոր նախաձեռնությամբ ARARAT-ը միայն ամրապնդելու է իր դիրքերը համաշխարհային շուկայում։ Չէ որ նոր շուկաներ գրավելը ARARAT-ի համար ենթադրում է նոր հանդիպումներ առավել շատ սպառողների հետ, նրանց նախասիրությունների կանխագուշակումն ու բավարարումը», - Անի Բերիաշվիլի, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն։

«Երեք տարի առաջ մենք ընդունեցինք ARARAT-ի վերափոխման մարտահրավերը, որպեսզի տեղափոխենք ապրանքանիշը համաշխարհային հարթություն և ամուր դիրքավորվենք պրեմիալ բրենդիի դասի հատվածում։ Կատարված աշխատանքի արդյունքը թույլ է տալիս ընդգծել մեզ տարբերակող տարրերը խանութներում և ուժեղացնել մեր պրեմիումիզացիան բրենդիի դասի մեջ, որն շարունակում է աճել։

Մենք մանրակրկիտ աշխատեցինք թե´ ընկերության ներսում, թե´ կրեատիվ գործակալության հետ։ Հատկապես կարևոր եմ համարում նաև մեր աշխատանքները սպառողների հետ։ Այս ամենը հնարարվոր դարձրեց արժեքների նկատմամբ մեր հավատարմության անձեռնմխելիությունը, պահպանելով հայկական արմատները և միաժամանակ ակնհայտորեն արդիականացնելով ապրանքանիշը։ Վերափոխումը նաև առավել կհեշտացնի ARARAT-ի այս կամ այն կոնյակի ընտրությունը սպառողների կողմից։ Այսօր ունենք նրբագեղ, արդի և աութենտիկ առաջարկ, որը կուրախացնի թե´ ARARAT-ի հավատարիմ սիրահարներին, թե´ ապրանքանիշին նոր հաղորդակցվող սպառողներին, որոնք պատրաստ են գնել բնածին և դարերի պատմություն ունեցող արտադրանք», - Կարին Մադելրիո, Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի շուկայավարության տնօրեն։

«MEDIACRAT գործակալությունն առավել քան 10 տարի համագործակցում է ARARAT ապրանքանիշի հետ։ Սա մեծ պատիվ է և պատասխանատվություն, հաշվի առնելով նրա պատմական հարստությունն ու կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև ճանաչելությունը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում։ Գործակալությունում նախագծի վրա աշխատում էր միջազգային խումբ՝ կրեատիվ տնօրեն Իգոր Բորիսենկոյի ղեկավարությամբ։ Մեր առջև դրված էր բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր խնդիր։ Հարկավոր էր ապահովել ապրանքանիշի ռազմավարական վերաթողարկումը, պահպանելով և առավել ընդգծելով նրա ԴՆԹ-ն։ Մեր կողմից առաջարկված լուծումները պետք է լիենին արդի ոչ միայն այսօր, այլև ապագայում, որպեսզի ARARAT-ը պահպանի և ամրապնդի իր առաջատար դիրքերը։ Առաջարկվող լուծումները պետք է նաև ազնիվ լինեին ապրանքանիշի հայկական արմատների նկատմամբ և ներդաշնակ արտացոլեին պատմությունը, հաղորդակից լինեին համաշխարհային միտումներին և պահպանեին կապը ARARAT-ի բոլոր սիրահարների հետ աշխարհի տարբեր անկյուններում։ Եվ ինչպես հաճախ պատահում է, լուծումը մակերեսին էր և պարզապես մեզ էր «նայում»։ Դա Փյունիկի լեգենդն էր։ ARARAT-ի տարբերանշան դարձած այս առասպելական թռչունը, ամեն անգամ վերածնվելով բացահայտում է իր համար նոր կյանք, նոր աշխարհներ։ Մենք վստահ ենք, որ հենց այդպիսի հեռանկարներ են բացվում ARARAT-ի առջև, քանի որ ապրանքանիշի վրա աշխատում են մասնագիտական մեծ փորձ ունեցող թիմեր Երևանում, Մոսկվայում, Փարիզում և աշխարհի այլ քաղաքներում։ Մենք երախտապարտ ենք ARARAT-ի թիմի հետ աշխատելու այս անգին փորձի համար և ոգեշնչված ենք արդյունքով», - Արման Ջիլավյան, MEDIACRAT ընկերության գործադիր գործընկեր։