Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ Է, ՈՐ ՀԵՆՑ ԱՅՍՕՐ Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂԹՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ

Այսօր - հենց այսօր - 2021 թվականի փետրվարի 1-ին լրանում է գերագույն գլխավոր ստահակի ու ամենայն հայոց դավաճանի պաշտոնավարման 1000 օրը։

Քրիստոսի դիմակ հագած Նեռի դեմ սկզբից պայքարում էին եզակիներ, հետո՝ տասնյակներ, հետո՝ հարյուրներ, ու, ցավոք, միայն իր սև գործն անելուց հետո է, որ նրան խարազանողները հաշվվում են տասնյակ ու հարյուր հազարներով։

Ու շատ խորհրդանշական է, որ այսօր - հենց այսօր - 2021 թվականի փետրվարի 1-ին սկսվում է վերջին 100 տարում հայ ժողովրդի ամենամեծ գաղթն իր հայրենիքից։

Ես երբեք-երբեք չեմ ծափահարել Նեռին, նույնիսկ երբ գրեթե բոլորն էին գայթակղվել նրա քաղցրահոս ստերով։ Եվ այդ փաստի ուժով մեծ բեռ եմ զգում ուսերիս - խարազանել չարին, հալածել դևին՝ առանց հոգնության, հնչեցնել ճշմարտությունը, վահանել արժեքավորը՝ առանց վախի։

Առանց հոգնության ու առանց վախի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ, ֆեյսբուքյան էջ