ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԶՈՒՐԿ ԵՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Առաջիկայում Հիմնական օրենքի հերթական վերանայումն է

Փաշինյանը ճակատագրական նմանություն ունի կորոնավիրուսի հետ. բոլորը սպասում են, թե նա ուր որ է կհեռանա, բայց առաջին ալիքին հաջորդում է երկրորդը, իսկ հիմա արդեն նաև երրորդն է մոտենում:

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԻՆ Փաշինյանը պնդում էր, թե արտահերթ ընտրությունների հանրային պահանջարկ չկա, իսկ հետո հանկարծ որոշեց կազմակերպել դրանք՝ առանց հրաժարական տալու։ Դավաճան վարչապետը հանդես է գալու որպես արտահերթ ընտրությունների կազմակերպիչ՝ Սահմանադրության տառի ու ոգու դեմ հերթական ոտնձգության գնով։ Ըստ Սահմանադրության՝ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում և միայն այն դեպքում, եթե խորհրդարանը երկու անգամ չկարողանա այդ պաշտոնում նշանակել մեկ ուրիշին։ Փաշինյանը որոշել է հերթական անգամ խաղալ սեփական կանոններով. առաջիկայում Հիմնական օրենքի հերթական վերանայումն է, «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է համապատասխան փոփոխություններ կատարել և թողնել Փաշինյանին վարչապետի աթոռին՝ խորհրդարանի ինքնալուծարման դեպքում:

Փոփոխությունները հորինում է հակասահմանադրական բոլոր օրենքների հեղինակ Վահագն Հովակիմյանը։ Ընտրությունները, որոնք տեղի կունենան այդ փոփոխությունների հիման վրա, ի սկզբանե զուրկ են լեգիտիմությունից։ Փաշինյանը որոշել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման փուլում պահպանել վարչապետի պաշտոնը՝ Հիմնական օրենքի հանդեպ կոպիտ ոտնձգության գնով։ Այդ իսկ պատճառով նրա հայտարարած արտահերթ ընտրություններն ի սկզբանե խոցելի են լեգիտիմության տեսանկյունից։ Փաշինյանը հրաժարական չի տվել, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանի լուծարում (ինքնալուծարում) չի կարող տեղի ունենալ օրինական հիմունքներով։ Դավաճան վարչապետը վախենում է մի պահ անգամ ձեռքից բաց թողնել իշխանությունը, ուստի կդիմի ցանկացած կեղծիքի, որպեսզի ինքնավերարտադրվի որպես վարչապետ։

Այդ կեղծիքները կիրականացվեն եվրոպացի դիտորդների, ԱՄՆ դեսպանատան և այլ ուժերի հավանությամբ, որոնք շահագրգռված են Փաշինյանի թուրքամետ քաղաքականության շարունակման հարցում՝ ուղղված Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը։ Եվրոպան և ԱՄՆ-ը աչք կփակեն ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրինականության ցանկացած խախտման վրա, նրանք կլռեն, ինչպես լռեցին 2018 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի գրոհի և այնուհետ Փաշինյանի հրամանով ու իր անմիջական մասնակցությամբ դատարանների շրջափակման ժամանակ: Արմատական ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցությունը գնահատում է որպես գործարք դավաճան վարչապետի հետ։

Նիկոլի կանոններով խաղալ համաձայնել են գաճաճ կուսակցությունները։ Դրանց առաջնորդները կա՛մ պայմանավորվել են դավաճան վարչապետի հետ մանդատների քանակի վերաբերյալ, կա՛մ որոշել մասնակցել ընտրություններին մասնակցած լինելու համար, կա՛մ էլ չեն գիտակցում ակնհայտ իրողությունները. ապագա խորհրդարանի ցանկն արդեն գրված է։ Ինչպե՞ս կարելի է գնալ ընտրությունների, երբ արդարության երաշխիքներ է տալիս դավաճանը, նույն այն անձնավորությունը, որը գծում է պետության արտաքին սահմանները ՝ հենվելով վարչատարածքային բաժանման մասին օրենքի վրա։ Այս մարդն ընդունակ է ցանկացած կեղծիքի…

Դավաճանն արդեն բաշխել է մեծամասնության և ընդդիմության մանդատները

Առանձնակի անփորձ մարդիկ կհասկանան, թե ինչի մասին էին իրենց զգուշացնում, երբ կհայտնվեն ընտրատեղամասերում՝ ոստիկաններով հոծ շրջապատված։ Ինչպե՞ս կարելի է պահանջել դավաճան վարչապետի հրաժարականը, իսկ հետո մասնակցել արտահերթ ընտրությունների՝ հենվելով դավաճանի տված արդարության ու թափանցիկության երաշխիքների վրա։ Այդ ընտրությունների մասին արդեն այսօր կարելի է ամենայն վստահությամբ հայտարարել, որ դրանց արդյունքները կեղծվելու են և համապատասխանեցվելու նոր խորհրդարանի սխեմային, որտեղ դավաճանն արդեն բաշխել է մեծամասնության և ընդդիմության մանդատները։

Մի՞թե ոմանք կարծում են, թե հրաժարական չտալու համար Սահմանադրությունը փոխել որոշած վարչապետը կհամաձայնի հեռանալ արտահերթ ընտրությունների արդյունքներով: Նա ընտրությունների է գնում ոչ թե պարտվելու, այլ վարչապետի աթոռին մնալու համար։ Եթե առաջիկա 1-2 ամսում նա կասկածներ ունենա, որ կարող է հաղթանակի հասնել ընտրակեղծիքների գնով, ապա անմիջապես կչեղարկի ընտրությունները, ինչպես որ չեղարկեց 2020-ի ապրիլի 5-ի հանրաքվեն: Նիկոլը գնաց այդ քայլին, երբ նրան բացատրեցին, որ ինքը չի կարող 650 հազար ձայն ստանալ հօգուտ «Այո»-ի: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լոկ պատրվակ էր հանրաքվեն չեղարկելու համար։

Ո՞վ կհամաձայնի խաղալ դավաճան վարչապետի կանոններով և առաջադրվել Դանիել Իոննիսյանի Ընտրական օրենսգրքով, որը բանակի 29-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարեց, թե հայ գեներալներն իրենց ուսադիրները ստացել են կաշառքի դիմաց։ Չի կարելի թուրք-սորոսական գործակալների հետ խաղալ իրենց խաղերը, չի կարելի հանդես գալ հոծախմբի դերում, որին օգտագործում են կանխահայտ անօրինական ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու համար: Այլ բան է, երբ խաղի մեջ ես մտնում անվերապահ հաղթանակ տանելու մտադրությամբ, այսինքն՝ նվաճելու ոչ թե մի քանի մանդատ, այլ քաղաքական մեծամասնություն։ Հենց այդպես պետք է հասկանալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։

Փաշինյանը, իհարկե, խելագար է, բայց ոչ այդ աստիճան

Այս խաղում անհնար է հաղթել, եթե խաղաս Նիկոլի կանոններով: Եթե Փաշինյանը հրաժարական չի տալիս, երբ այդ պահանջը հնչում է ամեն անկյունում, երբ դա են պահանջում Կաթողիկոսներն ու հանրապետության նախագահը, ապա մի՞թե նա կհեռանա ընտրությունների միջոցով։

ՍԱԿԱՅՆ ԴԱՎԱՃԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ։ Երկրորդ նախագահի հայտնի հայտարարությունից հետո շատերն այն կարծիքին են, որ բանը չի հասնի արտահերթ ընտրությունների։ Փաշինյանը, իհարկե, խելագար է, բայց ոչ այն աստիճան, որ մրցակցի Քոչարյանի հետ։

Իշխանական ճամբարից արդեն տեղեկություն է արտահոսել, որ արտահերթ ընտրություններին (եթե դրանք այնուամենայնիվ տեղի ունենան) նախորդելու են զանգվածային ձերբակալություններ և տոտալ բռնաճնշումներ։ Ընդդիմության բոլոր առաջնորդներն ու ակտիվիստները կհայտնվեն ճաղերի հետևում, հասարակությունը կահաբեկվի, իսկ ընտրական հանձնաժողովներն ամբողջությամբ հնազանդեցված կլինեն թուրք-սորոսական 5-րդ շարասյան կողմից։ Երբ Վազգեն Մանուկյանը չբացառեց ապստամբության հնարավորությունը և բացատրեց, որ դրա տակ հասկանում է պետական շենքերի գրավումը, փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց այդ խոսքերը ցինիկ սառնասրտությամբ։ Նա ասաց. «Թող փորձե՛ն»։ Արտահերթ ընտրություններին հնարավոր մասնակցության և հաղթանակի մասին Քոչարյանի հայտարարությունից հետո իշխանության ճամբարից ծպտուն անգամ չլսվեց։ Թուրք-սորոսական գործակալական ցանցը շվարել է

Ոչ ոք չգիտի՝ տեղի կունենա՞ն արդյոք արտահերթ ընտրություններ խորը ճգնաժամի պայմաններում։ Ոչ ոք չգիտի՝ հրաժարական կտա՞ արդյոք Փաշինյանը զանգվածների ճնշման տակ։ Ոչ ոք չգիտի՝ կհաջողվի՞ արդյոք Հայաստանին խուսափել նոր պատերազմից, որը կանխատեսում են արդեն այս գարնանը։ Ոչ ոք չգիտի՝ կհասնի՞ արդյոք Հայաստան համավարակի երրորդ ալիքը։ Բայց բոլորը հաստատ գիտեն, որ եթե Քոչարյանը որոշի մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա կհաղթի, իսկ թուրք-սորոսական իշխանությունը՝ դավաճան վարչապետի գլխավորությամբ, մեկընդմիշտ կտապալվի։ Տվյալ նյութի հրապարակումից բառացիորեն հաշված ժամեր առաջ տեղեկատվություն արտասորեց այն մասին, որ Հովակիմյանին ներքին կարգով առաջարկել են հետաձգել Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը

Основная тема:
Теги: