Հայկ Մամիջանյան․ Անուշ Բեղլոյանը լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ միլիմեջլիսի

Նորմալ երկրի ղեկավարները, եթե իրենք դավաճաններ չլինեին, եթե երկիրը ծախած չլինեին, եթե չմտածեին միայն իրենց սոսնձված հետույքները աթոռին պահելու համար, էս պահին կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Գերիների խնդիր, սոցիալական խնդիրներ, բանակաշինության խնդիրներ... էլ չեմ ասում, որ սահմանագծումը թողնված է գյուղացիների և Ադրբեջանի ԶՈՒ-ի վրա: Երևանից սահմանապահ գյուղերի գյուղապետերին ասում են՝ եթե կարող եք այսինչ տունը պահեք: Եվ այդ պայմաններում ԱԺ արտահերթ նիստով ամենակարևոր խնդիրը ո՞րն է՝ կալանքի դատարաններ ստեղծելը: Դատարաններ, որոնք ինձ, իմ ընկերներին, այլախոհներին ավելի հեշտ կարողանան ճաղերի հետևում հայտնվացնել: Սա առաջին նպատակն է այս հավաքի»,-ասաց Մամիջանյանը:

Նա նշեց, որ երկրորդ նպատակը կապ ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ. «Նա լավ չի հասկացել՝ ինքը Հայաստանի՞ ԱԺ պատգամավոր է, թե՞ միլիմեջլիսի:Մենք հավաքվել ենք, որ տիկնոջը հիեցնենք, որ ինքը Հայաստանի ԱԺ պատգամավոր է և իրավունք չունի նման հիմարություններ ասոել, այն էլ միջազգային հարթակներում:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը մասնակցել է «Пограничная ZONA» նախագծի առցանց կոնֆերանսին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին, մի շարք հակահայ հայտարարություններ է արել՝ ասելով, որ պետք է ապագային նայել, այլ ոչ թե վերադառնել անվերջ քննարկման առ այն, թե ով է առաջինը հարձակվել, ումն է այդ տարածքը: