Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին կվերադառնա Հայաստանը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Կորոնավիրուսից ապաքինվող նախագահը բժիշկների հսկողության տակ, տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:

Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, ՀՀ նախագահը կշարունակի քննարկումները, տեղեկացնում է Sputnik Armenia: