Լավրով․ Նավալնու հետ կապված Արևմուտքի հիստերիան թույլատրելիի սահմաններից դուրս է

Հիստերիայի աստիճանը, որը արևմտյան երկրները սկսել են Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով, թույլատրելիի սահմաններից դուրս է: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հորդանանի փոխվարչապետ, ԱԳՆ ղեկավար Այման Հուսեյն Աբդալլահ աս Սաֆադիի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ոչ միայն Նավալնու հետ կապված, Արևմուտքում [դրանք] յուրահատուկ և միակողմանի են լուսաբանում,- ասել է նա: - Հիստերիան, որը լսեցինք Նավալնու գործով դատավարության պատճառով, թույլատրելիի սահմաններից դուրս է»:

ՌԴ ԱԳ նախարարը ուշադրություն է դարձրել այն հանգտամանքին, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում ուղեմաս դուրս եկած և հանրային տրանսպորտի նորմալ գործառնությանը խոչընդոտած ցուցարարներին մեծ տուգանքներ են սպառնում և անգամ բանտարկության շատ տարիներ: «Ոստիկանները նրանց շատ ավելի կոպիտ են վերաբերվում, քան մեր իրավապահները ապօրինի ակցիաների մասնակիցներին»,- նշել է Լավրովը, տեղեկացնում է News.am:

Դրանից բացի, Լավրովը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին տեսանյութեր է ուղարկել այն մասին, թե Արևմուտքում ոստիկանները ինչպիսի կոշտ միջոցներ են կիրառում չարտոնված ցույցերը ցրելիս:

«Որպեսզի այս բանավեճը, եթե Արևմուտքը դրանում շահագրգռված է, վարվի փաստերի հիման վրա, մենք տեսաշար ենք պատրաստել, թե ապօրինի ցույցերն ինչպես են ճնշվում Արևմուտքում, և ինչպես է մեր ոստիկանությունը մեզ մոտ արձագանքում անկարգություններին,- այսօր լրագրողներին ասել է նա: - Ես այսօր այդ նյութն ուղարկել եմ Բրյուսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին»: