Արամ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՈՎ. ՆԻԿՈԼԸ ՄԵԿ ԵԼՔ ՈՒՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏԻ ՆԵՐՔՈ
Փաշինյանը և նրա ամբողջ թիմը չեն կարող ղեկավարել պետությունը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:
«Կարծում եմ վարչապետն ինքը շատ լավ հասկանում է դա և այդ պատճառով տենդագին փորձում է ինչ-որ կոսմետիկ գործողություններ անել՝ պետական կառավարման փլուզվող շենքը զարդարելու համար: Բայց դա հնարավոր չէ անել՝ հիմքը վերջնականապես ճաքել է և ամեն օր դրա ամրությունը փլուզվում է:
Նիկոլը միայն մեկ ելք ունի՝ Հայաստանը հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո, նա այս ելքը իր կյանքը փրկելու համար շոշափել է, և տենդագին փորձում է թուրքանման հայերի օգնությամբ, որոնք շատ են Նիկոլի իշխանության գալուց հետո, ներդնել հանրային գիտակցության մեջ:
Ըստ էության Հայաստանը կանգնած է ճամփաբաժանին: Պետությունն ունի երկու ելք՝ դուրս գալու այն աղետից, որի մեջ նրան մղել է «Իմ քայլը»՝ թուրքական պրոտեկտորատ կամ ռևանշ: կարևոր չէ, թե, թե ինչպիսի ռևանշ՝ ռազմական, քաղաքական, հոգեբանական: Բայց ռևանշ:
Կա՞ն արդյոք ուժեր, որոնք պատրաստ են Հայաստանը ռևանշի տանել: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա դեռևս կա մի մարդ, ով իր մտավոր, կազմակերպչական, հոգեբանական և կամային կարողությունների շնորհիվ ի վիճակի է տանել Հայաստանը դեպի վերածնունդ: և դուք գիտեք այս մարդուն: Դա Քոչարյանն է: Բոլոր անալոգիաները կաղում են, բայց Հայաստանն այժմ գտնվում է նույն իրավիճակում, ինչ Ռուսաստանը հայտնվեց Խասավյուրտում համաձայնագրի ստորագրումից հետո: Այն ժամանակ Ռուսաստանի էլիտաները արեցին միակ ճիշտ ընտրությունը՝ գտան Պուտինին: Հետագան հայտնի է։ Պուտինը հաղթեցց և փրկեց Ռուսաստանը լիակատար փլուզումից: Եթե փոխենք կոմունիստական կարգախոսը՝ մենք ասում ենք Քոչարյան, հասկանում ենք Պուտին: Այլ ելք Հայաստանը պարզապես չունի: Քաղաքականության մեջ դա հաճախ է պատահում՝ հայրենիք կամ դանդաղ մահ թուրքական գրկում»: