Վահան Բաբայան․ Բանական էակը այս ամենը տեսնելուց հետո ո՞նց կարող է ասել «վարչապետ ջան»

«Ո՞նց է հանդուրժում ժողովուրդը մի իշխանության, որի ներկայացուցիչն ասում է՝ կարևոր չէ, թե Արցախն ում պատմական հողն է։ Այդ պատգամավորը պետք է արդեն մանդատը վայր դրած լիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, իշխանությունները հերթական շոուներն են անում, և ցավոք, դեռ հասարակությունն այդ ամենին հետևում է։

«Երեկ ասում էին՝ 30 տարի բանակ չենք ունեցել, վաղը կարող է ասեն, որ մենք 30 տարի պետություն չենք ունեցել, Նիկոլ Փաշինյանը եկավ ստեղծեց...

Ընդհանրապես, իրենց իշխանության գալու առաջին օրից նկատելի էր, որ իրենք ուզում են ամեն ինչ ջնջել, որ նոր ժամանկաշրջան սկսեին։ Իրենք այդ մարդիկ էին, ծրագիր էին իրականացնում։ Նրանք նպատակաուղղված կործանման են տարել մեր երկիրը։ Մարդիկ այնքան են հիասթափված էս վիճակից, որ ժողովրդի մի մասը դեռ վարչապետ ջան է անում։ Գիտակից քաղաքացիները հարցնում ու ասում են՝ կարո՞ղ է վերևից ինչ-որ մի բան են ցանում մարդկանց վրա, որ հիպնոսանան ու ասեն՝ վարչապետ ջան։ Բանական էակը այս ամենը տեսնելուց հետո ո՞նց կարող է ասել՝ վարչապետ ջան»,- նշեց նա։

Ըստ Վահան Բաբայանի, պետք է աշխատաքներ տարվեն մարդկանց հետ, որոնք չեն հասկանում՝ ինչպես են իշխանություններն իրենց արածն ու չարածը գովազդում, և ներկայացնում, թե նախկին տարիներին արվածը ոչինչ է, թեև հենց այդ ժամանակահատածում պետականաշինական մեծ աշատանքներ են տարվել։

«Մեր գործը հենց այդ մարդկանց հետ երկխոսության գնալն է։ Մենք պետք է ցույց տանք՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբել ու տեղեկատվական ագրեսիայի են ենթարկել։ Այդ մարդիկ, որոնք խաբել են, դավաճան չեն, չպետք է նրանց ժեխ անվանել։ Մենք պետք է բացատրենք մարդանց»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմության քայլերին և հասարակության սպասելիքնեին, ապա Վահան Բաբայանը նշեց, որ մարդիկ շատ արագ լուծման էին սպասում և հավատում էին, որ արագ փոփոխություններ են լինելու։

«Եվ մտածել, որ եթե հիմա որևէ փոփոխություն չեղավ, ուրեն էլ չի էլ լինի, այդան էլ ճիշտ չէ, քանի որ հասարակության դժգոհությունները չեն վերացել, խնդիրը չի վերացել, ընդհակառակը, խորացել է»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների առաջարկին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա Վահան Բաբայանը նշեց, որ այս փուլում դրան գնալն ինքնախաբեություն է, քանի որ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները կբերեն նրա վերարտադրությանը։