Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԼՈԲԲԻՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԵՆ «ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՈՎ»

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայկական դիվանագիտության բացթողումներին։

«Պատկերացնո՞ւմ եք Հայաստանը որևէ հաշվարկ չունի, թե որքան է մեր տնտեսությունը վնաս կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում»,–գրել է նա:

Սարգսյանի խոսքով` այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին. ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, թե ինչու են մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:

«Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները»,–կարծիք է հայտնել նա:

Սուրեն Սարգսյանը հիշել է օրինակներ 1990-ականների լոբբիի և դեսպանության համագործակցության փորձից, երբ, չնայած ներհայաստանյան լրջագույն հակասություններին, Վաշինգտոնում համագործակցել կարողանում էին:

Sputnik Armenia