Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԻՐԵՆՔ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԵՆ, ԵՎ ՍԻՐՈՎ ԵՆ ՀԵՌԱՆԱԼՈՒ

«Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ խոստումից, դիրքորոշումից, դա սովորական բան է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղվան Վարդանյանը անդրադառնալով իշխանությունների՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հրաժարվելու թեմային։

Ըստ նախկին պատգամավորի՝ փոփոխությունների անհրաժեշտություն կա, իսկ թե ո՞ր ճանապարհով՝ ժամանակը ցույց կտա։ ՀՀ Սահմանադրությամբ՝ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց այսօր նման բան չկա։ Ըստ Վարդանյանի՝ «Իմ քայլը» խմբակցության նախընտրական ծրագրից որևէ դրույթ չի իրականացրել։ Վարդանյանը նաև հավելեց, որ իշխանությունը նաև փորձել է փակել Սահմանադրական ճանապարհը, իսկ դա հիմք է հանդիսանալու նոր ցնցումների համար։

«Իրենք հեռանալու են, սա ելք չէ, սիրով են հեռանալու։ Նոյեմբերի կեսերին ճանապարհային քարտեզ է հրապարակվել, անցել է երեք ամիս, վերցրեք այդ ճանապարհային քարտեզը և նայեք ի՞նչ է կատարվել։ Հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, ժամանակ շահելու իշխանության վրա կառչած մնալու ձգտումը։ Բայց որ հեռանալու են, վստահ եղեք»։

Ըստ նախկին պատգամավորի՝ երկու ճանապարհ կա՝ կամ կպարտադրվի հեռացում, կամ ստիպված կլինեն մեկ անգամ էլ իրենց խոսքը փոխել։

«Պատասխանատվության իրավական պատիժ է կրելու այս իշխանությունը՝ այս կործանարար հետևանքների համար»,- եզրափակեց Վարդանյանը։

Փաստինֆո