2021-02-10 19:30
Լրատվական գործակալություններ
0
Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի Սյունիքի մասին որևէ փաստաթուղթ չեն ստորագրել
Հայաստանն ու Ադրբեջանը առանց Ռուսաստանի միջնորդության որևէ այլ փաստաթուղթ չեն ստորագրել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Սյունիքի սահմանանշման աշխատանքների մասին:
«Բացի այն հայտարարություններից ու փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ- Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նաև շեշտեց, որ Սյունիքում սահմանները թե՛ հայկական ու թե՛ ադրբեջանական կողմից ներկա պահին հսկում են սահմանապահ զորքերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: