2021-02-14 17:21
Լրատվական գործակալություններ
ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ երկրաշարժի սպառնալիքը
ՀՀ ԱԻՆ-ը տարածել է երկրաշարժի սպառնալիքի հերքման հաղորդագրություն, որում ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը և հորդորում բացառապես հետևել ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին»: